Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«Նամակի վրա գրված է եղել՝ խիստ գաղտնի և դա հրապարակվել է՝ ցավում եմ»․ Հայրապետյանը՝ «պայմանավորված» խաղի մասին


futbol

ՀՖՖ նախագահի Ռուբեն Հայրապետյանը բացասաբար է վերաբերվում «Լոռի» — «Էրեբունի»՝ պայմանավորված լինելու մեջ կասկածվող խաղի մասին հրապարակմանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ դրա գաղտնիությունը պետք է ապահովվեր։

Բայց քանի որ արդեն այդ մասին հայտարարվել է, ապա Հայրապետյանը որոշակի շտկումներ արեց։

«Ո՛չ թե Ռուբեն Հայրապետյանը, այլ Ֆուտբոլի ֆեդերացիան է դիմել ԱԱԾ նամակով։ Իսկ զուտ քննության գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ ուզում մեկնաբանել մանրամասները։ Հենց նամակի վրա գրված է եղել՝ խիստ գաղտնի և դա հրապարակվել է՝ ցավում եմ դրա համար»,- նշեց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել առ այն, որ «Լոռի» — «Էրեբունի» (5:0) ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի հանդիպումը կասկածվում է պայմանավորված լինելու մեջ: Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈւԵՖԱ-ի կողմից, իսկ ՀՖՖ-ն այդ առթիվ դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Դեպքի առթիվ 2017-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու նպատակով: Հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել էր Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է վարույթ: