Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«Դուք որևէ մեկին տեսնո՞ւմ եք ՀՖՖ նախագահ, ես ինձ եմ տեսնում»․ Ռուբեն Հայրապետյանը հիասթափեցրեց «չուզողներին»


Ruben-Hayrapetyan

«Մարդիկ, ովքեր սպասում են իմ հրաժարականին, ուզում եմ միանգամից բոլորին հիասթափեցնել՝ ես հրաժարական չեմ տալու»։ Այս մասին այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարեց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, ըստ որի Հայրապետյանը դեռևս 2015 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ եթե Հայաստանի հավաքականը 2017-ին չընդգրկվի աշխարհի առաջնության հիմնական փուլում, ինքը հրաժարական կտա։

Նա նկատեց, որ նախ՝ իր այս հայտարարությունը չորս ժամանոց հանդիպումից վերցրած մի փոքր կտոր է, և հետո՝ սա ընկերական զրույցի ժամանակ է ասվել, իսկ հրաժեշտ տալ չի պատրաստվում։

«Ես ունեմ ծրագրեր, որոնք պատրաստվում եմ կատարել և նաև կատարել եմ շատ լավ, և ես չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է այս պահին իմ ստեղծածի վրա ինչ-որ մի բան ավելացնել կամ գոնե չքանդել։ Միգուցե, երբ տեսնեմ այդ մարդուն, նա գա, իր թեկնածությունն առաջադրի, ներկայացնի իր ծրագրերը։ Իսկ առայժմ ես ունեմ կազմած ծրագիր, որով աշխատում եմ և պատրաստվում եմ աշխատել»,-ընդգծեց Հայրապետյանը։

Ճշտող հարցին, թե փաստորեն ընկերական զրույցի ժամանակ արված հայտարարությունն արվել է հենց այնպես, առանց իր խոսքի տերը լինելու որևէ պարտավորության, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց․

«Եթե որևէ մեկը կասկածում է իմ խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների մեջ, ես կխնդրեի շատ խոր ուսումնասիրել ինձ, և հասկանային՝ խոսքը պահող տղամարդ եմ, թե ոչ։ Ես երբեք իմ խոսքը չեմ դրժել, և փողոցային կամ ընկերական խոսակցությունները թող ոչ մեկը չդարձնի մատի փաթաթան»,- ասաց ՀՖՖ նախագահը՝ իր հարցն ուղղելով լրագրողներին՝․ «Դուք որևէ մեկին տեսնո՞ւմ եք ՀՖՖ նախագահ, եթե տեսնում եք՝ ասեք, իսկ ես ինձ եմ տեսնում»։