Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Եթե Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև ոչինչ չստացվի, ապա Հենրիխը հաստատ չի մնա պահեստային նստարանին


henrix mxitaryan 3

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ամեն օր փողոցային խոսակցություններ է լսում, որտեղ արտահայտված են միայն դժգոհություններ՝ ուղղված ֆեդերացիային։

Լրագրողների հետ հանդիպմանը նա խոստացավ արձագանքել դժգոհություններին և պատասխանել բոլոր հուզող հարցերին։

Այս շարքում նա անդրադարձավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններին։

Ռուբեն Հայրապետյանը վերջին անգամ Հենրիխին տեսել է ազգային հավաքականի խաղերի ժամանակ և վստահեցնում է, որ այն ժամանակ դեռ նման լարվածություն չկար։ Նա այս մասին խոսել է Մխիթարյանի հետ և, ինչպես ինքն է նշում, տեղյակ է ստեղծված իրավիճակից, սակայն խորհուրդ չի տալիս ավելորդ մեկնաբանություններ անել այս հարաբերությունների մասով։

«Այնտեղ մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունները կարող են և՛ լավանալ, և՛ վատանալ և պետք չէ այդպես ակտիվ ու ագրեսիվ մտնել նրանց աշխատանքային հարաբերությունների մեջ և խանգարել։ Կարծում եմ՝ պետք է մի փոքր համբերել»,-ասաց Հայրապետյանը։

Նրա որակմամբ՝ Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով կարող է իր տեղը գտնել աշխարհի ցանկացած բարձրորակ ֆուտբոլային ակումբում։

«Աստված մի արասցե, բայց եթե Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև ոչինչ չստացվի, ապա Հենրիխը հաստատ չի մնա պահեստային նստարանին։ Նա միշտ իր տեղը կգտնի, որևիցե խնդիր չկա»,-ընդգծեց ՀՖՖ նախագահը։