Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Վարդան Արամյանը ոսկու տենդ է ընկել


vardan aramyan

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել է, որ պետական գանձարանում տարիների ընթացքում կուտակված թանկարժեք իրերը պետք է հանվեն վաճառքի:

Նշենք, որ պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր:

Թանկարժեք իրերի նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի:

Հանրությունը նման գործարքների նկատմամբ վստահություն չունի: Չմոռանանք, որ դեռևս 2003 թվականին Հայաստանը, որպես պահուստ, ուներ 1 տոննա 396 կիլոգրամ ոսկի: Նույն թվականին գաղտնի պայմաններում ԿԲ-ն որոշեց վաճառել այն, հասույթը կազմեց 17 միլիոն 800 հազար դոլար:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ ԿԲ նախագահն էր Տիգրան Սարգսյանը և նրա հաշվարկներով ԿԲ-ն ստացել է 3 միլիարդ դրամի եկամուտ:

Ի դեպ, մի քանի տարի անց ոսկու գինը բարձրացավ և եթե ավելի ուշ վաճառվեր ոսկին, ապա եկամուտն ավելի շատ կլիներ: Այս գործարքը ևս մնաց Տիգրան Սարգսյանի խղճին: Ասում են՝ գումարն ուղղվեց պետբյուջե, ասում են: Ինչևէ:

Ավելի ուշ, երբ Տիգրան Սարգսյանն արդեն վարչապետ էր, կրկին անդրադարձել էր ԿԲ-ի պահուստների վաճառքի հարցին, նշել, որ ԱԺ-ին ներկայացվել է մանրամասն հաշվետվություն: Այդպես էլ ԿԲ-ի ոսկու պաշարը չհամալրվեց:

Այժմ վերադառանք Վարդան Արամյանի ոսկու տենդին: Որևէ երաշխիք չկա, որ ոսկու վաճառքից առաջացած գումարները կծախսվեն նպատակային, Հայաստանն ունի դրա տխուր նախապատմությունը, իսկ թե ինչպես կվարվեն, ինչպես կվաճառեն ոսկին, դեռևս պարզ չէ:

Ակնհայտ է, որ նման որոշումը Վարդան Արամյանը միայնակ չի կայացրել, և գումարներ են պետք որոշակի ծրագրերի և աշխատանքների համար, ըստ որի՝ նախարարը հրահանգ է ստացել վաճառել «ունեցած-չունեցածը»:

Իսկ մնացածը, թե ձեռք են բերվելու բարձր լիկվիդայնության ոսկու ձուլակտորներ, պարզապես այն պատճառն է, որի հիման վրա նախարարությունը «հայտնագործել է» վաճառքի համար ձևակերպումներ:
Մտավախությունն այն է, որ ինչպես Կենտրոնական բանկը մնաց առանց ոսկու, այնպես էլ պետական գանձարանը կդատարկվի ոսկուց, իսկ ստացված եկամուտը դեռ մեծ հարց է՝ ինչպես է օգտագործվելու:

NEWSPRESS.am