Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը ցրեց իշխանությունը


vache gabrielyan serzh sargsyan

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանրային և փորձագիտական ուշադրության առանցքում հայտնվեցին ոչ թե գնաճի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունները, այլ նրա խոսքը՝ «տարվա երկրորդ կեսին» սոցիալական հատկացումները ավելացնելու մասին: Նրա այդ հայտարարությունն ընկալվեց որպես վարչապետական հավակնության հերթական ազդակ, նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է տարվա մի ժամանակահատվածի մասին, երբ ինքը, կարծես թե, չպետք է լինի իշխանության: Մյուս կողմից, առաջին անգամ չէ, որ Սարգսյանը խոսում է այսպես ասած մի քանի ամիս առաջ: Նա նույնիսկ դեպի մի քանի տարի առաջ է խոսել՝ ընդհուպ 2040 թվական:

Այդուհանդերձ, Սարգսյանի հայտարարությունը ևս մի կաթիլ ավելացրեց այն համոզումին, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա գնում է վարչապետի պաշտոնով իշխանությունը պահելուն: Միարժեք պնդել կամ հերքել դա, կարող է թերևս միայն հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, որն էլ չի անում թե՛ մեկը, թե՛ մյուսը, շարունակելով պահել անորոշությունը: Բացառված չէ, որ Սարգսյանն ինքն էլ չգիտե, թե ի վերջո ինչպիսին է լինելու ցանկություն-հնարավորություններ-անհրաժեշտություն բալանսը և պարզապես փորձում է բաց պահել բոլոր դռները:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանության կառուցվածքային վերաձևումը ստեղծում է մի իրավիճակ, երբ դե ֆակտո իշխանությունը գտնվելու է ոչ թե պետական կառավարման համակարգում, այլ Մելիք-Ադամյանի ՀՀԿ գրասենյակում: Գործնականում, այդ իշխանությունն այնտեղ էր նաև մինչ այժմ, գոնե վերջին տասնամյակում կամ 11-12 տարիներին, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն անդամակցեց կուսակցությանն ու դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ: Պարզապես Մելիք Ադամյանի այդ իշխանությունն ուներ բալանս՝ Բաղրամյան 26 կամ Ռոբերտ Քոչարյան, առաջին մի քանի տարիներին՝ մինչև 2008 թվական դե յուրե, իսկ դրանից հետո, մինչև 2014-15 թվականները դե ֆակտո:

2015-ին Սերժ Սարգսյանը չեզոքացրեց այդ բալանսավորման կամ հակակշռող գործոնը: Սակայն, առկա էր մեկ այլ խնդիր՝ ինստիտուտը մնում է և 2018-ից հետո իշխանությունը, այսինքն՝ Մելիք-Ադամյանը պետք է փոխադարձ առանցքային շահերի կոնսենսուսով որոշեր Բաղրամյան 26-ի նոր անուն-ազգանունը: Իսկ Հայաստանը միայն առերևույթ էր Ռուսաստան՝ Պուտին-Մեդվեդև տանդեմ կրկնելու համար: Առավել ևս, որ Հայաստանում «Մեդվեդևի» դերում Հովիկ Աբրահամյանն էր և ամենևին երաշխավորված չէր նրան չեզոքացնելու, դուրս մղելու հեռանկարը: Հետևաբար, Սարգսյանի ընտրությունը կանգ առավ հակակշռող կենտրոնը կամ գործոնը չեզոքացնելու վրա, իշխանությունը թողնելով միայն Մելիք-Ադամյանում, իսկ Բաղրամյան 26-ի լիազորությունները, այսպես ասած, հնարավորինս համաչափ բաշխելով վարչապետի, պաշտպանության նախարարի, ԱԺ մեծամասնության, նախագահի և Անվտանգության խորհրդի վրա: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ապակենտրոնացրեց, ցրեց իշխանությունը:

Այդպիսով, դե ֆակտո ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգում որևէ առանձին օղակ չունի ավելի իշխանություն, քան Մելիք-Ադամյանի կուսակցական գրասենյակը: Իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ նախագահի պաշտոնը ոչ միայն սահմանափակված չէ որևէ ժամկետով, այլ տեսանելի ապագայում անգամ, կարծես թե, ենթակա չէ վերանայման: Համահարթեցված կամ Բաղրամյան 26-ի լիազորությունները կառավարման ամբողջ համակարգով ցրելու նպատակը նաև կուսակցական ղեկավարի կարգավիճակի համար հնարավորինս նպաստավոր միջավայրի ստեղծումն է:

Այդ պայմաններում, իշխանության, գործադիր կամ օրենսդիր կառույցի գործողություններ պլանավորելու մասով շատ ավելի ինքնավստահ է հնարավոր լինել ՀՀԿ նախագահի, քան, ասենք, ՀՀ վարչապետի պաշտոնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում