Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Տոտտիի արցունքներն ու Նեյմարին տրվող գումարները․ Ի՞նչ կորցրեց համաշխարհային ֆուտբոլը 21-րդ դարում


toti

Վերջին 2-3 տարիներին համաշխարհային ֆուտբոլում նկատվում է ֆուտբոլիստների տրանսվերային գնի կտրուկ աճ։ Եթե անկեղծ լինենք, ապա ֆուտբոլիստները սկսում են խաղալ ավելի վատ, իսկ դրանց դիմաց ստանում են շատ մեծ գումարներ։ Այդ ամենի հետ մեկտեղ ֆուտբոլում մեծ գումարներ սկսեցին ներդնել Չինացիները, իսկ նրանցից առաջ շեյխերն արդեն ծախսել էին այդ մեծ գումարներ։ 2000-ականների սկսզբից եվրոպական ֆուտբոլում սկսեց տոն տալ Լոնդոնի Չելսին, ով այդ ամենին հասավ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի միլիոնների շնորհիվ։

Արաբ շեյխերը ոտքի կանգնեցրեցին Մանչեսթեր Սիթին։ Չինական ակումբները ֆանտաստիկ առաջարկներ են անում ֆուտբոլիստներին, որոնցից շատերը չեն կարողանում դիմանալ գայթակղությանը։ Չինացի մեծահարուստներն էլ համապատասխանաբար գնել են իտալական Միլանն ու Ինտերը։ Ստացվում է այնպես, որ շեյխերն ու չինացի միլիարդատերերը սկսում են կիսել ֆուտբոլային աշխարհը։ Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջին կիսողներից մեկն է, որը գումար չի խնայում աստղերին ձեռք բերելու համար։

Այս գումարային տեղատարափի մեջ ֆուտբոլիստները դժվար թե կարողնան կենտրոնանալ ու ֆուտբոլ խաղալ։ Այստեղ չի կարելի մեղադրել նաև նրանց, քանի որ յուրաքանչյուր մարդ մտածում է իր ապագայի, լավ կյանքի մասին։Սակայն նրանց մեջ կան բացառիկ դեմքեր, ովքեր 20-րդ դարի ֆուտբոլային աշխարհի վերջին մոհիկաններն են։ Յուվենթուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը շարունակում է պահպանել իր փառքը, հզոր խաղն ու մարդկային ամուր որակները։

Նրանց կողքին երկփեղկվածության մեջ ապրում են նաև այն ֆուտբոլիստները, ովքեր կարողացել են 5-6 տարի շփվել ու սովորել այդ տիտաններից։ Երբ նախորդ մրցաշրջանում իր կարիերան ավարտեց Ռոմայի առաջատար ու լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին, ամբողջ Իտալիան էր սգում։ Իսկ եթե 10 կամ 15 տարի հետո իր կարիերան ավարտի ասենք Նեյմարը կամ Կիլիան Մբապեն, ապա արդյո՞ք այդպես կսգա ֆուտբոլային ամբողջ աշխարհը։ Սա դժվար հարց է, որին պատասխանելու համար պետք է միայն սպասել ու տեսնել, թե ինչ է լինում։ Բայց մեկ բան հստակ է, որ 10 տարի հետո Բարսելոնայում Նեյմարին դժվար թե ծափահարեն այնքան բուռն, ինչպես Տոտտիին, քանի որ Տոտտին անտեսեց ամեն ինչը, ու դարձավ Հռոմի «վերջին կայսրը», իսկ Նեյմարը լքեց Բարսելոնան, տեղափոխվեց ՊՍԺ, իսկ միգուցե մոտ ապագայում գնա Մադրիդի Ռեալ, քանի որ այնտեղ գումարն ավելի շատ է։