Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Իշխանությունը սեղմում է, ո՛չ թե մեղմում․ գազալցակայաններում բացահայտ խաբեություն է (տեսանյութ)


dizvareliq-tankacum

Ընդհանրապես ԱԳԼՃԿ-ներում մեքենայությունները նոր չեն ի հայտ եկել։ Դրանք միշտ են եղել ու միշտ էլ դրանց մասին բարձրաձայնվել է։ Բայց միշտ էլ դաշտը տնօրինողները մնացել են «անձեռնմխելի» և անպատժելի։

Սակայն այսօր արդեն դանակը հասել է ոսկորին․ իբր քիչ է՝ դիզվառելիքի գները բարձրացել են, գազալցակայաններն էլ իրենց սև գործն են անում՝ շարունակելով խաբեությունները։

Գազալցակայաններում տեղադրվել են գազի չափման սարքավորումներ, որոնք «կախարդական զորություն» ունեն։ Սակայն այս կախարդանքն աշխատում է միայն հօգուտ գազալցակայանների տերերի, որոնց ամենազորությունն ու ամենաթողությունը թույլ է տալիս բացահայտ խաբել ու մնալ անպատիժ։

Ու ստացվում է, որ խաբված վարորդները գազի ֆիքսված գնից ավելի թանկ են վճարում։ Այս իրավիճակում, իհարկե, կառավարությունը ո՛չ թե պետք է պարզապես ճոխ-ճոխ հայտարարություններ անի սոցիալական վիճակը մեղմելու մասին, այլ թույլ չտա, որ իր քթի տակ հիմարացնեն մարդկանց։

Ու եթե հիմա արդեն, երբ խաբեությունն ակնհայտ է, կառավարությունը ձեռնամուխ չլինի անբարեխիղճ տնտեսվարողների բացահայտմանն ու նրանց թողնի անպատիժ, դա կնշանակի, որ գազալցակայաններում խաբեությունն իրականացվում է կառավարության բարձր հովանու ներքո։

Իսկ եթե կառավարությունում կպնդեն, որ չկա նման բան և ամեն ինչ ճիշտ է, ու դեռ նրանց ապացույցներ են հարկավոր, ապա ստորև ներկայացնում ենք Արշակ Զաքարյանի կողմից կատարված փոքրիկ հետաքննությունը։ Նա տեսանկարահանել է գազալցակայաններում տեղադրված սարքավորումներից մեկի աշխատանքը, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչ միջոցների են դիմում տնտեսվարողները՝ դիզվառելիքի ծավալների հաշվին խաբեությամբ հարստություն դիզելու համար։

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր կայքէջում տեղադրել է տեսանյութն ու գրել․

«Անպատիժ թալան, ով՝ ոմից ուզում, թալանում ա, թուրքերեն ասած՝ ափաշքարա խաբում են, 275 դրամով գազ են ծախում․ նախագահն էլ այսօր ասումա նենց արեք, որ մեղմեք սպառողի համար… էդ մեղմելը ո՞նց ա՝ վազելինո՞վ … Դրած ով ոնց ուզում … ումա․ սպառողին մեղմելս որնա՞… Բռնեք սպառողին, մեղմ ասած, սպանողին «մեղմեք», որ էս 20 տարուց ավելա մեղմեղում են մեզ… »:

Մանրամասները՝ տեսանյութում․

Արմինե Մկրտումյան