Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Տարոն Մարգարյանը հայտնել է աշխարհի վերջի մասին


taron-margaryan

Հայ քաղաքական վերնախավի պաշտոնյաների լուսապսակի վրա ճաճանչում է Տարոն Մարգարյանը: Համեստ, ջահել, գրեթե պատանյակ, ուսյալ, բարեքաղաքակիրթ, մի խոսքով՝ հո քաղաքապետ չէ, մե հայտնություն:

Նա մեն-մի թերություն ունի՝ չի կարողանում սեփական մտքերը ձևավորել և փոխանցել լսարանին: Իհարկե, դեռևս պարզ չէ, թե այդ վիճակն իրերի բնակա՞ն ընթացք է, թե՞ հակառակը: Եվ ահա, ելնելով այս իրողությունից՝ Տարոն Մարգարյանը մշակել է հանրությանը ներկայանալու սեփական տեսլականը. նա պապակ է շփվել սեփական ազգի ներկայացուցիչների հետ, սակայն կա այն, ինչ կա:

Օրինակ՝ նրա աճպարարության տեսլականից են մանր-մունր փախուստները: Օրինակ՝ սովորաբար, կառավարության նիստերից հետո սողոսկում է կառավարության շենքից ետնամուտքով՝ կառավարության բեռը շալակած կամ ծանր նախագծերի պարագայում, երբ պետք է որևէ լուրջ ֆինանսական փաստաթուղթ ներկայացնել, ուղարկում է քաղաքապետարանի ծանր հրետանուն՝ Կամո Արեյանին. նա հնարավորինս չի շփվում երևանցիների հետ, իսկ լրագրողներին աչքով աչք չունի տեսնելու:

Այս կառավարության նիստին, որին, ի դեպ, բացակայում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը ներկայացել էր իր ողջ հմայքով, անգամ կարողացել էր նախագիծ կարդալ՝ ի զարմանս կառավարության անդամների: Ասում են՝ անգամ ԱԻՆ-ն է փրկարար ջոկատներ ուղարկել, որ ոմանց կախ ընկած ծնոտները կրկին տեղը դնեն: Ինչևէ:

Ավելին՝ տեղի է ունեցել աշխարհասասան իրողույթ. Տարոն Մարգարյանը և ոչ մեկ այլ անձ, նիստից հետո խոսել է լրագրողների հետ, սակայն այս անգամ ևս չի կարողացել որևէ աշխարհաստեղծ կածանով ընթանալ, այլ կարողացել է անգիր արտասանել անհայտ հեղինակի պոեզիան, ասում են՝ բավականին սահուն արտասանել է:

Հեղինակը հայտնի չի եղել, սակայն պարզվել է, որ բանաստեղծությունը նվիրված է եղել «Պարկ գրուպին». Տարոն Մարգարյանը սահուն անցել է «Պարկ գրուպ»-ի քառատողերով, որից պարզ է դարձել, որ այս ընկերությունը քաղաքապետարանից կորզել է 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամաս մայրաքաղաքում, այն էլ՝ առանց մրցույթի, 99 տարի վարձակալության իրավունքով: Ինչպես ասում են՝ 99 տարի հետո՝ ով ողջ, ով կենդանի:

Ասում են, որ «Պարկ գրուպ»-ը նոր գլուխգործոց է հայոց երկնակամարում, և այդ իսկ պատճառով նրան հանրությանն է ներկայացրել անձամբ Տարոն Մարգարյանը. ո՛չ ավել, ո՛չ պակաս, այդ բարձրագույն առաքելությունն անգամ նա չի զիջել Կամո Արեյանին:

Ի միջիայլոց, տողատակում հնչել է 22 մլն ԱՄՆ դոլարի ներդրման մասին. դա թվաբանության բարձրագույն ստեղծագործական հատվածն է, քանի որ այս տողերի միջից դուրս են հորդացել ատրակցիոններ, ժամանցի կենտրոններ՝ գրեթե եվրոպական չափանիշներով, թեև հաճախ եվրոպական չափանիշներով ատրակցինոներից հաճախ են վայր ընկնում, ատրակցիոնները վնասվում են՝ դառնալով տարբեր պատահարների պատճառ: Ինչևէ:

Հանելուկային լուսապսակո՞վ է պարուրված, թե՞ այդ 22 մլն դոլարի ներդրում «Պարկ գրուպ»-ը կատարել է քաղաքապետարանում, թե՞ քաղաքապետարանից դուրս…

Եվ քանի որ այս ամենը Տարոն Մարգարյանը երկնչել է քաղաքապետարանի՝ դարիս գլուխգործոց-նախագիծը ողջ լրագրողական համայնքին ներկայացնել (դե համեստագույն անձնավորություն է), ներկայացրել է խուլ ու համր խցիկների առջև, և այդ արարողությանը ներկա են գտնվել անգամ ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ամեն:

NEWSPRESS.am