Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Տարոն Մարգարյանի կանաչ կատակլիզմը


taron-margaryan

Երևանի օղակաձև զբոսայգին մայրաքաղաքի այն եզակի կանաչ տարածքներից էր, որտեղ քաղաքացիները կարող էին հանգստանալ, զբոսնել, իսկ այսօր այն վեր է ածվել զվարճանքի և առևտրի կենտրոնի: Եվ այս ամենը Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ և թողտվությամբ:

Երևանի քաղաքապետարանի թողտվությամբ այսօր էլ կանաչ տարածքում շինություն է ընթանում: Վերջին հաշվով, երկրում որևէ կառույց ունենալը՝ լինի առևտրական կամ այլ նպատակներով, խրախուսելի է, սակայն նման կառույցները բերել «խցկել» հենց կանաչ տարածքի մեջ, արդեն խոսում է կանաչ կոռուպցիայի մասին:

Կարող են ասել, թե ապացուցեք, որ կոռուպցիա կա այս հարցում, հենց ՀՀ կառուպցիոն է, որ լավագույն կոռուպցիոն համակարգերից մեկն է աշխարհում՝ բոլորը գիտեն, որ կոռուպցիա կա, սակայն այն անտեսանելի է. մերն ուրիշ է:

Այս անգամ էլ «Գրին Ֆլորա» ընկերություն է մեկհարկանի շինություն կառուցում, անգամ բիզնես-պլան չունեն, թե ինչ է ի վերջո կառուցվում, ձևի համար շենքի տանիքին մի քանի ծառ են նկարել, թե մենք կանաչ տարածքների կողմնակից ենք. քիչ է մնում բնության պաշտպան խաղան: Եվ այս ամենը շատ լուրջ տոնով:

Գրին ֆլորա կամ կանաչ բուսական աշխարհ ընկերության անվանումը բարեհնչյուն է Օղակաձև զբոսայգու թեմաներին՝ կանաչ տարածքի մեջ կանաչ բուսականություն:

Երբեմն հայերենի երգիծական բառաշերտն իսկ անզոր է ներկայացնելու քաղաքի իշխանավորների կատակլիզմները, այս դեպքում՝ Տարոն Մարգարյանի:

Մարդկանց մի մասը տարիների հետ որոշակի գաղափարները, մտքերը, մոտեցումներն ըմբռնում է, դասեր է քաղում իր կամ այլոց սխալներից, իսկ Տարոն Մարգարյանը՝ ոչ մի կերպ:

Չմոռանանք, որ Օղակաձև զբոսայգում բիզնես տարածքներ ունեն Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, անգամ ինքը՝ Տարոն Մարգարյանը: Այնուամենյանիվ, որքան էլ զարմանալի է, Օղակաձև զբոսայգում սեփականություն ունեցողներից ազնիվը Գագիկ Ծառուկյանն է և նա չի էլ թաքցնում, քանի որ ոչ զգուշանալու, առավել ևս վախենալու բան ունի:

Անկախության տարիներին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի դեմքը պահպանելու, բնակչությանը կանաչ տարածքներով և թթվածնով ապահովելու համար վաճառեց ինչ կարող էր և ինչպես կարող էր, միայն երկրի թշնամին է այդպես ոչնչացնում մշակույթն ու կանաչ տարածքները: Ի դեպ, խոսք չկա մայրաքաղաքի հատակագծի մասին:

Քաղաքապետարանը պարզապես ծվատեց մայրաքաղաքը, ապականեց կանաչ տարածքները: Կարելի էր կարծել, որ այսքան տարի հետո հարստացան, գուցե բավարարվեցին, սակայն՝ ոչ: Այսօր էլ մայրաքաղաքը ենթարկվում է քաղաքի կառավարիչների անհատակ որկորը և գրպանները լցնելու քաղաքականությանը:

NEWSPRESS.am