Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Հայաստանի քաղաքական դաշտը կարկատում են վարչապետն ու նախագահը


serzh sargsyan karen karapetyan

Տարվա սկզբին լուր տարածվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդ է եղել, իսկ հետո պարզվեց, որ թեև տկարությանը, այցելել է Մոսկվա և Եվրոպա, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանին չէր հերիքել 10 օրը՝ արձակուրդը հավուր պատշաճի նշելու. հունվարի 8-ից վերցրել էր 4-օրյա նոր արձակուրդ և մեկնել արտերկիր, ամենայն հավանականությամբ՝ դարձյալ Մոսկվա:

Այս տարի Հայաստանին կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, և առանց արտաքին ուժերի հավանության, այդ փոփոխությունները, ըստ ամենայնի, տեղի չեն ունենա. ՀՀ քաղաքական գործիչներին պետք է մասնավորապես Ռուսաստանի բարի վերաբերմունքը:

Այս մոտեցումն արդեն կենսաձև է երկրի ղեկավարության համար: Նախ Սերժ Սարգսյանն է մեկնել Մոսկվա, երբ, սովորաբար, տոնական օրերին գերադասում է մնալ Հայաստանում, մասնակցել սուրբծննդյան արարողությանը, իսկ բացի կառավարման խնդիրներից, այլ խնդիրների համար նախագահը դժվար մեկներ Մոսկվա՝ այն էլ բացեիբաց այդ մասին պաշտոնական հայտարարություն չտարածելով: Եվ այդ ամենը սքողվում է ոչ պաշտոնական «թեթև մրսածությամբ»:

Կարեն Կարապետյանի «անժամանակ» արձակուրդը և մեկնումն արտերկիր՝ Ռուսաստան, ամենայն հավանականությամբ, նույնպես խոսում է քաղաքական վերաձևումների մասին: Վարչապետին լավ էլ հայտնի էր, որ նման արձակուրդն ամանորյա տոներից հետո արժանանալու է որոշակի վերաբերմունքի, քանի որ 2019-ից ամանորյա տոները նշվելու է միայն հունվարի մեկին և երկուսին:  Այնուամենայնիվ, նա գնացել է այդ քայլին. դա ևս խոսում է «անժամանակ» արձակուրդի խիստ անհրաժեշտության մասին:

Քաղաքականության հարց է:

Եվ հետաքրքիր է, որ և՛ նախագահը, և՛ վարչապետն առանձին-առանձին են մեկնել, յուրաքանչյուրին տրվել են առանձին-առանձին խոստումներ: Այն ժամանակ, երբ երկիրը տոներն էր նշում, երկրի ղեկավարությունը ձևավորում էր 2018-ի ՀՀ վերնախավն ու բաժանում պաշտոնները:

Այժմ երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները, մեծ ու փոքր ՀՀԿ-ականները, նաև մյուս կուսակցությունները սպասում են եռակողմ հանդիպումների վերջնական արդյունքներին, որպեսզի յուրաքանչյուրն իմանա յուր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզի վրա: Ովքեր կմնան և ովքեր կգնան քաղաքական երկնակամարից, շուտով պարզ կլինի, առնվազն երկրի ղեկավարների և պաշտոնների սպասում ապրող չինովնիկական կորպուսի համար, իսկ բնակչությունը դեռևս փորձում է թանկացումները կուլ տալ:

Երկրի քաղաքական պարը մեկնարկելու է ավելի ուշ…

NEWSPRESS.am