Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

«Դատախազն ասաց՝ քո գործը սարքած գործ է եղել». Նոր մանրամասներ՝ Փարաջանովի բանտարկության մութ էջերից


sergey parajanov

1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եկեղեցիներ կողոպտելու, մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության մեղադրանքի վրա, քանի որ գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն տվեց․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ընդգծեց, որ Փարաջանովը հիմնականում աշխատել է Ուկրաինայում և այնտեղ էլ բանտ է նստել, ուստի մինչ օրս գաղտնի մնացած արխիվային նյութերը պետք է փնտրել ու գտնել հենց Ուկրաինայում:

«Փարաջանովը նստել է 3 տարբեր ճամբարներում, և ես եղել եմ այդ 3 ճամբարներում էլ: 7 տարի առաջ, երբ ես այնտեղ էի՝ Ուկրաինայում, ոչ ոք չէր խոսում նրա մասին, բոլորը կամ լռում էին, կամ էլ անորոշ բաներ խոսում, սակայն վերջին դեպքերից ու պատերազմից հետո Ուկրաինան փոխվեց, և մարդիկ հասկացան, որ ապրում են ստերի մեջ: Վերջին շրջանում անընդհատ արխիվային նյութեր ու նամակներ եմ ստանում Ուկրաինայից, որոնք նոր բացահայտումներ են»:

Զ. Սարգսյանը նշեց, որ պատահական չէ Փարաջանովի՝ 3 տարբեր ճամբարներում գտնվելու փաստը, քանի որ այդկերպ ցանկանում էին կոտրել ու վերջնականապես ոչնչացնել նրան:

«Այդ ճամբարները մինչ օրս պահպանվում են, և պետք է նշեմ, որ նույնիսկ համարներն են նույնը մնացել: Երբ իմանում էին, որ ճամբարներից որևէ մեկում Փարաջանովին հարգում ու ընդունում են նույնիսկ քրեական հեղինակությունները, նրան տեղափոխում էին մեկ այլ ճամբար: Մի քանի անգամ նույնիսկ փորձել են հոգեբուժարան տանել, որտեղ ընկնողը կենդանի չէր մնում, քանի որ դեղեր էին սրսկում ու սպանում, սակայն Փարաջանովը խելացի էր ու կարողացավ խուսափել դրանից»:

Զավեն Սարգսյանն ընդգծեց, որ վերջին 2 օրում նոր նամակներ ու արխիվային նյութեր է ստացել Ուկրաինայից, որոնք մեկը մյուսից հետաքրքիր են:

«Նամակներից մեկում նշվում է, որ նրան դատապարտած դատավորն ասել է, որ 5 տարում կոչնչացնեն Փարաջանովին: Հետաքրքիր նամակ է նաև, թե ինչպես են նրան ազատել: Գիշերը ժամը 20:00-ի սահմաններում ճամբարում նիստ են արել ու որոշել, որ ազատ արձակեն Փարաջանովին, իսկ նրան ազատ արձակած դատախազն ասել է, որ Փարաջանովի գործը սարքած գործ է եղել»:

Տուն-թանգարանի տնօրենը հավելեց նաև, որ վերջին շրջանում Ուկրաինայից բացառիկ ու արխիվային նյութեր շատ է ստանում, որն էլ կօգնի տեսնելու հայ հանճարի կյանքի ու բանտարկության մութ էջերը: