Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռ. Մյուլլերն ինչո՞ւ է ցանկանում հարցաքննել Դոնալդ Թրամփին


donald trump

Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ով հետաքննություն է վարում՝ ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր միջամտություն ցուցաբերելու գործով, պատրաստվում է հարցաքննել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է BBC-ն:

Հնարավոր հարցաքննության մասին արդեն մի քանի օր է՝ խոսվում է ամերիկյան առաջատար լրատվամիջոցներով, ովքեր հղում են անում գործին ծանոթ աղբյուրին, սակայն Դոնալդ Թրամփի փաստաբանը չի հաստատել շրջանառվող տեղեկատվությանը:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռոբերտ Մյուլլերը, Թրամփի փաստաբանների՝ Ջոն Դաուդի և Ջեմ Սեկուլոյի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ցանկանում է անձամբ խոսել նախագահ Թրամփի հետ:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը դեմ չէ հանդիպել Մյուլլերին ու զրուցել՝ հուսալով, որ այդ կերպ կցրի բոլոր կասկածներն իր և Կրեմլի գործակցության՝ 2016 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների ժամանակ: Տեղեկացվում է նաև, որ նախագահ Թրամփի փաստաբանները չեն կիսում նախագահի պատրաստակամությունը՝ անձամբ դատախազի հետ հանդիպելու, այլ հորդորում են նրան գրավոր պատասխանել բոլոր հարցերին: