Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Սերժ Սարգսյանի ամանորյա մոգությունը


serzh sargsyan

«Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Այս խոսքերի հեղինակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է. հատված նախագահի ամանորյա ուղերձից:
1990-ականներից հետո շուրջ 1.5 մլն հայ հեռացել է Հայաստանից, և մեր երկրում ընտանիք չկա, որ ազգական չունենա օտար ափերում՝ կլինի Ռուսաստան, Եվրոպա, թե ԱՄՆ:

Ինչպե՞ս է նախագահը վերադարձնելու երկրից հեռացած ժողովրդին, ինչպե՞ս է ապահովելու աշխատանքով, բարեկեցիկ կենսապայմաններով, ինչը հենց երկրում ապրողների համար չի կարողանում ապահովել: Երկիրը թաղված է աղքատության մեջ, և ամանորյա տոնական սեղանները շատերի համար տարեկան մեկանգամյա ուրախություն են՝ պարտքով: Իսկ ո՞վ է ցանկանում այդպես ապրել. աշխատել՝ ցածր վարձատրվել, սովորել` ճանապարհը զիջելով տգետ կուսակցականի, նվիրվել երկրին՝ փոխարենը ապտակ ստանալով:

Նախագահին թվում է, որ որևէ մեկը, որ արտերկրում ապրում է քիչ թե շատ բարվոք պայմաններում, վերադառնալո՞ւ է՝ Հայաստանում գոյություն քարշ տա: Կամ որևէ հայ, լսելով նախագահական ամանորյա ուղերձը՝ պատրաստվելու է ու վերադառնա՞լ` ինչպես նախագահն է ասել:

Արդեն 25 տարուց ավելի է՝ երկրի նախագահը չի կարողանում անգամ նորմալ տրանսպորտ ապահովել իր քաղաքացիների համար. մարդիկ կանգնած կամ միմյանց փարված են տեղաշարժվում հանրային տրանսպորտով, մեծ է կոռուպցիայի մակարդակը, աղքատությունը 30 տոկոս է, իսկ իրական աղքատությունը` կրկնակի, երկրում անհնար է առանց քաշքշուկի բիզնես անել, հարկային ճնշումը մեծ է, իսկ խաբեությունն ավելի մեծ, գյուղոլորտում բարձիթողի վիճակ է և այսպես շարունակ:

Ամանորին ժողովուրդն իրական ու անկեղծ խոսքի կարիք ունի, ոչ թե խոսքերի մոգական ուժի. դրա ժամանակներն անցել են: Նախագահի խոսքերը, իհարկե, չէին կարող իրականությունից ելնել, քանի որ այն թաղված է աղքատության, թշվառության, չգնահատանքի և չգնահատվածության, արտագաղթի մեջ:

Նախագահին այլ ելք չէր մնացել, քան դիմել խոսքերի մոգությանը, իսկ Ամանորի մոգական գիշերը Սերժ Սարգսյանն իր մոգությամբ ցրեց Ամանորի կախարդանքը: Նախագահը ևս հասկանում է, որ իրական երաշխիքներ տալ ժողովրդին չի կարող, մնում են միայն խոսքերը, որը և մատուցվեց նախագահի կողմից ամանորյա սեղաններին:

NEWSPRESS.am