Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ի՞նչ է խոսում տարվա առաջին «նվերի» մասին դասախոս-տաքսիստը. Գազի թանկացում


gazalcakayan

Դեռ տարեվերջին մի շարք տնտեսագետներ ու քաղաքական վերլուծաբաններ կանխատեսել էին, որ 2018 թվականի սկզբից սկսած մեր երկրում կլինեն մեծ թանկացումներ: Օրինակ՝ սննդի ոլորտը երկար չսպասեց, ու հենց 2017 թվականի վերջնամասում մի շարք սննդամթերքներ թանկացան:

Իսկ արդեն դեկտեմբեր ամսվա վերջից գրեթե բոլոր գազալցակայաններում փակցվեցին հայտարարությունները, որ հունվարի 1-ից գազը թանկանալու է 20 դրամով:

Գազի թանկացմանը զուգահեռ ՊԵԿ վարչության մեթոդաբանության ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը հայտնեց, որ ավտոմեքենաների համար սեղմված գազի սակագնի բարձրացումը պայմանավորված է հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքով:

Հայաստանում ապրող մարդիկ էլ հունվարի 1-ից բացեցին իրենց աչքերն ու ստացան տարվա առաջին «նվերը»:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Սաշա Գյոզալյանն արդեն մեկ տարի է, ինչ դասախոսության հետ մեկտեղ նաև տաքսի է վարում: Սովետական տարիներին աշխատել է ինժեներ-մեխանիկ մի շարք խոշոր հիմնարկներում: Իսկ հիմա՝ և՛ դասախոս է, և՛ տաքսու վարորդ:

sasha gyozalyan

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ տաքսիստներից շատերը հունվարի 1-ի առավոտյան արթնացան ու զարմացան:

«Դեկտեմբերի 27-ից Երևանի բոլոր գազալցակայաններում փակցված էր գրություն, որ հունվարի 1-ից գազը 20 դրամ թանկանալու է: Երևի տաքսիստների մի մասն ուշադրություն չի դարձրել այդ գրառմանը: Եթե մի քանի շաբաթ առաջ մեկ օրվա մեջ լցնում էի 4000 դրամի գազ, ապա հիմա այդ գումարը կազմում է մոտ 4500 դրամ: Ստացվում է, որ մեկ օրվա մեջ 500 դրամ ավելի եմ տալիս գազի համար, իսկ եթե ամեն օրվա 500-ը գումարենք, ապա մեկ ամսվա կտրվածքով կստացվի շատ մեծ թիվ»:

Ս. Գյոզալյանն ընդգծեց, որ թեև մեկ տարի է, ինչ տաքսի է վարում, սակայն չի հիշում այսպիսի դեպք, որ Ամանորին թանկացնեն գազը:

«Արդեն 10 օր է, որ բոլոր վարորդները 20 դրամ ավելի են վճարում ու բոլորն էլ բողոքում են, սակայն ոչ մի բան չեն ցանկանում կազմակերպել, քանի որ բոլորն էլ հարմարվել են այս անակնկալ թանկացմանը: Մնում է միայն համակերպվել ու սպասել, թե մինչև երբ կտևի այս թանկացումը»: