Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ամանորյա եթերը պարզապես սարսափելի էր


eter

Եթե արդեն վերադարձել եք Դուբայից, Եգիպտոսից, Թայլանդից կամ Մալդիվյան կղզիներից և անցել եք սովորական աշխատանքային առօրյային, ավելին՝ կարդում եք մեր այս հոդվածը, պետք է մի քանի նախադասությամբ ներկայացնենք մեր այն քաղաքացիների արձակուրդային շրջանը, ովքեր Ամանորը դիմավորեցին Հայաստանում: Իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր տոնել են Ծաղկաձորում կամ Դիլիջանում, այլ այն մարդկանց, ովքեր իրենց 10-օրյա հանգիստն անցկացրին տանը՝ հեռուստացույցի առջև: Նրանք, հավանաբար, ունեցան ամենաանիմաստ զբաղմունքը: Ինչո՞ւ, որովհետև եթերը բառիս բուն իմաստով դատարկ էր, եթե, օրինակ, արձակուրդը լիներ ավելի երկար, ստիպված էինք լինելու դիտել 70-ականների տոնական միջոցառումները: Այո՛, այդքան հետ էինք գնացել:

Չմեղանչելու համար պետք է ասենք, որ «Մեր Բակը» լավն է, թեթև հումոր, երիտասարդ տարիների հիշողություն, բայց ինչքա՞ն կարելի է անընդհատ հետ գնալ 90-ականներ, լա՛վ, գոնե մեկ արձակուրդային շրջանում դա ցուցադրվեր միայն մեկ անգամ, բայց այսքա՞ն:

Հաջորդ բանը, որ ցուցադրվում էր «Տաշիրն» էր և անընդհատ կրկնվում ու կրկնվում: Մի խոսքով՝ այսպես էր՝ «Մեր Բակը», «Տաշիր», «Ֆուլ Հաուս» ու Նազենի Հովհաննիսյան. բոլոր պրոյեկտներում այս աղջիկը կա, ոնց փոխես ալիքը, նա կա ու կա:

Չգիտես ինչու եթերը կրկին լցրել էին «Մեր մանկության տանգոն», «Գիքորը», «Մենք ենք մեր սարերը» և այս շարքի մյուս ֆիլմերը: Կրկնում ենք՝ լավն են, բայց այսքա՞ն:

Մի խոսքով՝ եկել է ժամանակը (Վլադիմիր Գասպարյանի ականջը կանչի) սթափվելու:

Եկել է ժամանակը սթափվելու և հեռուստատեսությունը լցնելու նոր ու բազմաժանր շոուներով, հաղորդումներով, ֆիլմերով ու ռեպորտաժներով, միայն գովազդներ հավաքելով և մի երկու աստղիկի տարվա երգիչ, երգչուհի բաշխելով` հեռուստատեսային կյանքը չի ավարտվում:

Ի դեպ, երեկ առաջին անգամ ցուցադրվեց Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ շատ անակնկալ բան տեղի ունեցավ՝ տարվա երգչուհի ճանաչվեց Սիրոշուն: Կասկածո՞ւմ էիք: Զարմանալի էր, թե ինչու էին գնացել ու նույն բանը Փարիզում անում, եթե նոր որակ չէր հաղորդվում: Ինչո՞ւ այդքան ծախս անել ու, օրինակ, Մարտին Մկրտչյան ու Հռիփսիմե Հակոբյան հասցնել Փարիզ, մի բան էլ՝ «Տարվա դուետ» շնորհել: Ցավալի է:

NEWSPRESS.am