Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ես գոհ եմ իմ թիմի կազմից, այս պահին մեզ ոչ ոք պետք չէ. Զիդան


zinedine zidane

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընդգծել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի նախատեսում ձեռք բերել նոր ֆուտբոլիստների: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հետաքրքրված է «Աթլետիկի» դարպասապահ Կեպե Արիսաբալագեի, «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի և «Տոտենհեմ Հոտսպուրի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով:

«Այս պահին մեզ ոչ ոք պետք չէ: Տեսնենք՝ ինչ կլինի մինչև հունվարի 31-ը, բայց հիմա մենք ոչ մի նման ծրագիր չունենք: Ես գոհ եմ իմ թիմի կազմից»,- Զիդանի խոսքը փոխանցում է Goal-ը:

Հիշեցնենք, որ 2018-ին անցկացրած առաջին խաղում՝ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում, «Ռեալը» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելթայի» հետ: Մադրիդցիներն այս պահին արդեն 16 միավորով են զիջում առաջատար «Բարսելոնային»: Միայն թե «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել: