Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Երևանում «Ճվճըվ Արոյի» որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. զոհվել ու վիրավորվել են ՃՈ աշխատակիցներ. Shamshyan.com (ֆոտո)


jvjv aroyi vordi jo vtar6

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված խաչմերուկում բախվել են BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է: Toyota-ի ուղևոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալասարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Կայքը հայտնում է, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, և ըստ իրենց տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» որդի, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածն օրեր առաջ է երեխա ունեցել:

Մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:

jvjv aroyi vordi jo vtar jvjv aroyi vordi jo vtar2 jvjv aroyi vordi jo vtar3 jvjv aroyi vordi jo vtar4 jvjv aroyi vordi jo vtar5 jvjv aroyi vordi jo vtar7 jvjv aroyi vordi jo vtar8

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում