Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

3 ֆիլմ, որ կարելի է նայել Ամանորին


filmer

Մի քանի օրից կշրջենք օրացույցն, ու 2017-ին կփոխարինի 2018 թվականը: Նոր տարի, նոր ձեռքբերումներ ու նոր հաջողություններ: Շատերն արդեն պլանավորում են, թե որտեղ և ում հետ են անցկացնելու հանգիստը, իսկ «կինոմանները» պրպտումների մեջ են, թե ի՞նչ ֆիլմեր կարելի է նայել Ամանորին: NEWSPRESS.am Culture-ը ներկայացնում է 3 ֆիլմ, որ կարելի է դիտել Ամանորին հաջորդող հանգստյան օրերին:

«Ֆրեդ կլաուսը», ԱՄՆ, 2007 թվական

fred claus

Ֆիլմը նկարահանվել է հայտնի գրող Դոնալդ Հենկելի հայտնի «Սանտայի առասպելը և նրա եղբայր Ֆրեդը» պոեմի հիման վրա։ Ընտանեկան կատակերգությունը սկսվում է ԱՄՆ-ում մի կնոջ ծննդաբերությամբ, որից հետո նորածին երեխան արտաբերում է իր առաջին բառերը՝ հո՜, հո՜, հո՜։ Մայր Կլաուսը կանչում է իր որդուն՝ Ֆրեդերիկին, որ գա ծանոթանալու իր եղբոր հետ, ում որոշում է անվանել Նիկոլաս։ Հետագայում ներկայացվում է, թե ինչպես է Նիկն իր եղբոր ամանորյա նվերները տալիս որբերին և ընտանիքում սկսվում է հակասություն:

Տարիներ անց Նիկը դառնում է Սանտա Կլաուս և շնորհիվ իր կատարած բարի գործերի՝ Նիկի ընտանիքը՝ մայրն ու եղբայրը, չեն ծերանում: Այսպիսով, Նիկը դառնում է մերօրյա Սանտա Կլաուսը, ով նվերներ է բաժանում մարդկանց, իսկ նրա եղբայրը՝ Ֆրեդը, Չիկագոյում աշխատում է որպես գործակալ, ով այդ նվերները հասցնում էր հասցեատերերին։ Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում ֆիլմի վերջում, ապա դա էլ թող բացահայտի «կինոմանը»:

«Սուրբծննդյան նոր հեքիաթ», ԱՄՆ, 1998 թվական

surbcnndyan heqiat

Ֆիլմը նկարահանվել է անգլիացի աշխարհահռչակ գրող Չարլզ Դիքենսի «Ամանորյա երգերի» ժամանակակից սատիրական տարբերակով: Ամանոր է եկել… բայց այդ հրաշալի տոնի կախարդական ուժն ի վիճակի չէ հալեցնել որոշ ինքնասիրահարված մարդկանց սրտերի սառույցը։ Այդ մարդկանց թվին է պատկանում նաև Ֆրենկ Քրոսը։ Նա հարուստ է, ամենազոր է և անտարբեր է բացարձակապես ամեն ինչի նկատմամբ, բացի իր փողերից։ Քրոսը հեռուստաալիքի սեփականատեր է, անխիղճ և սառնարյուն գործարար է, շատ դաժան հումորի զգացումով։ Ֆրենկն այն տղամարդկանցից է, ով կարող է հեշտությամբ փչացնել մարդկանց հիանալի տոնը։ Այդպիսի մարդկանց, բնականաբար, պետք է դաստիարակել, և որքան արագ, այդքան լավ։ Այդ դեպքում խաղի մեջ են մտնում գերբնական ուժերը։ Սուրբ ծննդյան գիշերը Ֆրենկի «դաստիարակությամբ» զբաղվում են հատուկ այդ դեպքի համար ընտրված ուժեր, ովքեր…

Մինչ դուք կդիտեք ֆիլմն ու կհավատաք ամանորյա հեքիաթին՝ հավելենք, որ 1989 թվականին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»՝ լավագույն դիմահարդարման համար մրցանակի:

«Դիմանալ Սուրբ Ծննդին», ԱՄՆ, 2004 թվական

dimanal surb cnundin

Ֆիլմը ռեժիսոր Մայք Միտչելի ամենահայտնի ֆիլմերից է, որում գլխավոր դերերը մարմնավորում են Բեն Աֆլեքը, Ջենիֆեր Մորիսոնը, Ուդո Կիրը և այլք: Առօրյա կյանքից հոգնելով՝ հարուստ Դրյու Լեթեմը որոշում է դիմել հոգեբանի խորհրդին, որպեսզի իր կյանքը մի փոքր իմաստալից ու հետաքրքիր դարձնի։ Իսկ հոգեբանը նրան պատգամում է գնալ իր մանկության տուն և նրա դիմաց այրել մի ցուցակ, որտեղ գրված էր, թե ինչից է նա նեղացել իր կյանքում։ Իսկ Դրյուն այդտեղ գալով որոշում է ժամանակավոր ապրել այդ տանը և դառնալ ներկայիս ապրողների հարազատը։ Նրա առաջարկած գումարը գլխապտույտ է առաջացնում Վալկոների համար, և նրանք համաձայնում են Դրյուին ընդունել որպես իրենց որդի։ Այնուհետև ֆիլմում սկսում է զարգանալ մի նոր ընթացք: Նոր փորձություններ, կյանքի մարտահրավերներ ու ամբողջ ֆիլմում չի դադարում մնալ ամանորյա կոլորիտը: Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Ֆիլմի ամբողջ շահույթը կազմել է 14 793 624 ԱՄՆ դոլար: