Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցածն ահաբեկչություն էր․ Վլադիմիր Պուտին


vladimir putin

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է որակել դեկտեմբերի 27-ին Սանկտ-Պետերբուրգի «Խաչմերուկ» խանութում տեղի ունեցած պայթյունը։ Այդ մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:

Դեպքի օրը ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում էին, որ դա եղել է մահափորձ, այլ ոչ թե պայթյուն, սակայն հետաքննությունը ցույց տվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ։

Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների պատվին կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է, որ Պետերբուրգում տեղի ունեցածն ահաբեկչություն է եղել, բացի այդ, նրա խոսքով, հատուկ ծառայությունները ևս մեկ ահաբեկչություն կանխել են: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ Պուտինը չի հայտնել:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի «Խաչմերուկ» խանութում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 13 մարդ էր տուժել, իսկ տուժածներից 8-ը տեղափոխվել էին հիվանդանոց: Ենթադրվում է, որ հանցագործը պայթուցիկ սարքը թողել էր պահատուփում:

Նախօրեին ՌԴ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի քրեական գործ է հարուցվել «մեկից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ» հոդվածով, սակայն հավելել էին, որ այլ վարկածներն էլ են հետաքննվում: Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։