Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Սատանան՝ «Միլանի» հովանավոր, գիշերն ու երկինքը՝ «Ինտերի» խորհրդանիշ. «Derby Della Madonnina»-ի պատմությունը (լուսանկարներ)


materazzi costa

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի «Միլան» VS «Ինտեր» հանդիպումը, որն ավարտվեց «Կարմիր սատանաների» հաղթանակով՝ 1-0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը հեղինակեց «Միլանի» երիտասարդ հարձակվող Պատրիկ Կուտրոնեն:

Ինչպես միլանյան բոլոր դերբիները, այնպես էլ այս խաղն անցավ լարված պայքարում: Քչերին է հայտնի, թե որտեղից է ծագել այս դերբին, ի՞նչ պատմություն ունի ու որտեղից են գալիս այս 2 թիմերի թշնամական հարաբերությունները:

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է «Derby Della Madonnina»-ի պատմությունը

Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1899 թվականից, երբ բրիտանացի Ալֆրեդ Էդվարդսը հիմնեց «Միլան» ֆուտբոլային ակումբը և հենց նա էլ որոշեց թիմի գույները՝ կարմիր և սև: Կարմիր գույնը խորհրդանշում էր սատանային, ով համարվում է թիմի հովանավորը: Չնայած «Միլանը» հիմնել էին արտերկրացիները, թիմում հիմնական շեշտը դրվում էր իտալացի ֆուտբոլիստների վրա, ինչը շատերին դուր չէր գալիս:

Ներակումբային հակասություններն իրենց գագաթնակետին հասան 1908 թվականին, երբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում ընդունեց արգելել օտարերկյա ֆուտբոլիստներին մասնակցել ներքին առաջնությանը: Հենց այդ ժամանակ էլ «Միլանի» մոտ 40 անդամ արվեստագետներ Ջորջո Մուջարիի գլխավորությամբ լքեցին «ռոսոներիների» շարքերը և հիմնեցին «Ինտերնացիոնալե» ակումբը, որն աշխարհին ավելի շատ հայտնի է «Ինտեր» անվամբ: Հաջորդ տարի ֆեդերացիան չեղյալ հայտարարեց վիճելի որոշումը և սկիզբ դրեց «Della Madonnina» հակամարտությանը: Ինտերցիներն ընտրեցին կապույտ-սև գույները, որոնք խորհրդանշում են գիշերը և երկինքը:

Իտալիայում, սովորաբար, դերբիները կոչում են որևէ սրբավայրի անունով։ Տվյալ դեպքում միլանյան դերբին կրում է քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցու՝ Մարիամ Աստվածածնի անունը։ Դերբին ունի նաև սոցիալական ենթատեքստ: Ընդունված է կարծել, որ «Ինտերին» երկրպագում է քաղաքի ավելի բարձր դասը՝ ունևորները, արվեստագետները և հոգևորականները, իսկ «Միլանին»՝ աշխատավորները և էմիգրանտները: Խոսելով ֆանատների մասին՝ պետք է նշել, որ նրանց միջև հիմնական իրադարձությունները տեղի են ունենում տրիբունաներում, ոչ թե մարզադաշտից դուրս: Երբեմն լինում են բախումներ և անկարգություններ, սակայն այդպիսի դեպքերը հազվադեպ են:

Երկու թիմերի միջև հակամարտությունն իր լարվածության գագաթնակետին հասավ 60-ական թվականներին, երբ երկու ակումբներն առաջատար դիրքեր էին գրավում ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում: Հենց այդ տարիներին էլ ծնվեց դերբիի շուրջ այն մթնոլորտը, որը մինչև այժմ տիրում է Սան-Սիրոյում «Միլանի» և «Ինտերի» հանդիպումների ժամանակ:

milan milan1 milan2 milan3