Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Լենինի հանճարեղ արձանը շարունակում է ընկած մնալ Ազգային պատկերասրահի բակում (լուսանկարներ)


lenini ardzan

Երբ 1940 թվականին Երևանի հրապարակում տեղադրվեց Լենինի արձանը, այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ տասնամյակներ անց հայ ժողովուրդն այդ արձանը հանելու է այդտեղից ու նետի մի կողմ։ Արձանի հեղինակը հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովն էր, ով նույնիսկ չէր կարողացել տեսնել այդ արձանը, այլ միայն տեսել էր լուսանկարով։

1920-ական թվականներին Թամանյանը հրապարակը նախագծելիս արդեն նախատեսել էր, որ հրապարակում տեղադրվելու է Սոցիալիստական հեղափոխության առաջնորդ Լենինի արձանը։ Կան փաստեր, որ այդ թվականներին արձանի վայրում կար մեծ ցուցանակ, որում նշվում էր, որ այստեղ լինելու է Լենինի արձանը։ 1940 թվականին տեղադրեցին արձանը, իսկ 1980-ի վերջերի և 90-ականների սկզբներին հայ ժողովուրդն ամեն ինչ անում էր, որ այդտեղից հեռացվի արձանը։ Մարդիկ ներկում էին արձանը, փորձում էին պայթեցնել պատվանդանը, վնասել ճարտարապետական կոթողը։

lenini ardzan2

1991 թվականի ապրիլին արձանը ապամոնտաժվեց։ Պատվանդանը մի քանի տարի մնաց դատարկ, արձանի մարմինը նետեցին ազգային պատկերասրահի բակ, որից առանձնացրին նաև արձանի գլուխը։ Մարդիկ տեսան արձանի ապամոնտաժումը, ուրախացան, կառուցեցին անկախ Հայաստան, սակայն մասնատված արձանը շարունակում է մնալ անտերության մատնված։

lenini ardzan3

Դեռ 40-50-ականներին էին նշում, որ Մերկուրովի քանդակը գլուխգործոց է, որը պետք է աչքի լույսի պես պահել։ Սակայն հիմա այդ գլուխգործոցը նետված է բակում, ձյան ու անձրևի տակ։ Մենք ստեղծեցինք Հայաստանի երրորդ հանրապետությունը, քանդեցինք Լենինի արձանը, մոռացանք բոլշևիկներին, սակայն այդ ամենից անցել է արդեն 27 տարի, և պետք է հասկանալ, որ Մերկուրովի նման հանճարեղ մարդու ստեղծածն արվեստի գլուխգործոցը է։ Պետք է այդ աշխատանքը գնահատել, արժևորել և թույլ չտալ, որ ոչնչանա Ազգային պատկերասրահի բակում։lenini ardzan1

Մենք այսպիսին էինք նաև այն ժամանակ, որ ընդունեցինք Քրիստոնեությունը, քանի որ վերացրինք հեթանոսական մշակույթը, քանդեցինք տաճարներն ու այրեցինք ձեռագիր մատյանները։ Այսպիսին էինք նաև 1991 թվականին և այսպիսին ենք նաև հիմա, քանի որ քանդում ենք հին Երևանը, որ ստեղծենք «ավելի բարեկարգ» Երևան։