Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Նախագահը մասնակցել է Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը


naxagah-lavaguyn-tasnyak

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:

Նախատոնական հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի և հայրենիքի:

Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսել նաև դրամական պարգևներով ու նվերներով:

Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր և խորհրդանիշ-արձանիկներ, իսկ մրցանակները հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հանրապետության Նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին` Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:

Սերժ Սարգսյանը մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքն է հղել մարզաշխարհի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի 10 լավագույն մարզիկներն են.

Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ), Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Լևոն Արոնյան (շախմատ), Գրիգոր Մխիթարյան (սամբո), Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ), Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Տիգրան Կիրակոսյան (սամբո):