Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Հրաձգություն Մոսկվայի քաղցրավենիքի գործարաններից մեկում․ կա 1 զոհ և մի քանի պատանդներ


mijazgayin

Մոսկվայի «Մենշևիկ» քաղցրավենիքի գործարանում տեղի ունեցած  հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Հարձակվողը գործարանի նախկին սեփականատերն է եղել, ով լրագրողներին հայտնել է, որ գործարանն իրենից վերցրել են կեղծ փաստաթղթերով: Այս մասին հաղորդում է BBC-լրատվական գործակալությունը։

Քննչական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ «Մենշևիկ» գործարանի նախկին սեփականատերը, գործարանի տարածքում, վիճաբանության բռնվելով գործարանի ներկայիս սեփականատիրոջ հետ, հանել է իրեն պատկանող ատրճանակը և սկսել անկանոն կրակել, ինչի արդյունքում գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկը սպանվել է:

«Այս պահին նախկին սեփականատերը դեռ գտնվում է գործարանի տարածքում և դիմադրություն է ցուցաբերում»․  ասված է առավոտյան քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

Business FM ռադիոընկերությանը տված հարցազրույցում նախկին սեփականատերը հայտարարել էր, որ տևական ժամանակ է ինքը պայքարում է, որպեսզի հետ բերի իր գործարանը, սակայն, նրա խոսքերով, գործարանն անընդհատ վերավաճառում են՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր, նա նաև հավելել է, որ ութ երեխա ունի, իսկ ներկայիս սեփականատերն իրել սնանկացրել է:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում էին հավանական պատանդների մասին տեղեկատվություն, սակայն ոստիկանությունը չի հաստատել այդ տեղեկատվությունը: Քննչական կոմիտեն գործ է հարուցել «սպանություն» և   «զենքի ապօրինի կրում» հոդվածներով:Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։