Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Ի՞նչ են հայ հայտնիները ցանկանում Ձմեռ պապիկից…


haytniner-cmer-pap

Ամանորին հաշված օրեր են մնում, ու Ձմեռ պապից ակնկալիքները մեծ են։ Հայտնիները ևս իրենց ցանկություններն են հայտնել։

armen-tadevosyan

Արմեն Թադևոսյանը, որքան էլ Իմաստ է փնտրում,այնումենայնիվ գիտի, թե Ձմեռ պապիկից ինչ ցանկանա.

«Ուզում եմ, որ 2018 թվականի կատարվի այն, ինչ ես շատ-շատ ուզում եմ։ Ուզում եմ, որ մեր բոլորի ցանկություններն իրականան, ուզում եմ, որ մենք երբեք չմոռանանք մարդկային արժեքների մասին»:

xachik-exoyan

Խաչիկ Եղոյանը Ձմեռ պապից ցանկանում է . «Արդեն քանի տարի Ձմեռ պապիկից բան չեմ ցանկանում, որովհետև արդեն վաղուց ինձ բան չի բերում, սակայն ամեն դեպքում, եթե որոշի ինձ որևէ բան բերել, ես կուզեմ, որ իմ նվերի փոխարեն բերի Հայոց աշխարհին վերջնական խաղաղություն, թող բոլոր պատերազմները մնան դասագրքերում, մեր հրեշտակ երեխաները պատերազմի մասին իմանան միայն նկարներից ու ֆիլմերից : Թող Ձմեռ պապը հավատք բերի մարդկանց հոգիներում և միմյանց հանդեպ ուշադրություն»:

Ամանորին Խաչիկ Եղոյանը մաղթեց. «Ամանորին և Սուրբ ծննդյան տոնին միշտ մաղել և մաղթում եմ հավատք առ Աստված ու Սեր: Երբ մեր մեջ, մեր սրտերում անկեղծ ունենաք Քրիստոսին կսիրենք և սիրված կլինենք ուրիշների կողմից, իսկ Սերը վեհ է ամեն բանից ու կարող է մեզ ամեն ինչ տալ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

armen-vardanyan

Արմեն Վարդանյանը խորը հիասթափություն է ապրել Ձմեռ պապիկից…

«Ոչինչ չեմ ուզել Ձմեռ պապիկից, որովհետև անցյալ տարի իմացա, որ Ձմեռ պապիկ չկա))))»:

Ամանորին Արմեն Վարդանյանը մաղթեց. «2018-ին կմաղթեմ, որ Дед Мароз և Santa Claus ամբիցիոզ պայքարի արդյունքում չտուժեն աշխարհի երեխաները»։

arman-gevorgyan

Դերասան Արման Գևորգյանը հարցերի պատասխանները մեկտեղեց.

«2018 թվականին ցանկանում եմ ընդամենը  մեկ բան՝ ուզում եմ մեր հայրենակիցները շատ առողջ լինեն, իրենց  բարի գործերում շատ հաջողակ լինեն, երջանիկ լինեն, միշտ ուրախ  ու ժպտերես լինեն, ուզում եմ երբեք զինվորի կորուստ չլինի, ուզում եմ խաղաղություն լինի: Ու վերջում ուզում եմ, որ իմ գրած տեքստի պես ձեր բոլորի մեկը հազար լինի»:

artyom-markosyan

Դերասան Արտյոմ Մարկոսյանը Ձմեռ պապիկից և 2018 թվականից մի ցանկություն ունի.

«2018 թվականին և միշտ ուզում եմ խաղաղություն»: