Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Կիսաքանդ շենքեր, աղբի մեջ կորած տնակներ․ այն, ինչ մնացել է Հին Երևանից (լուսանկարներ)


yerevan arami poghoc

Երևի սրտի կսկիծով ու հոգու ցավով են քայլում Երևանի փողոցներում այն մարդիկ, ովքեր ժամանակին տեսել են Հին Երևանի փողոցները, գեղեցիկ շենքերն ու քաղաքի կոլորիտը։ Նրանք տխուր աչքերով են նայում Արամի փողոցին, որն այլևս գոյություն չունի։ Փողոցում մնացել է միայն Արամ Մանուկյանի քանդված տունն ու 1-2 շենք, որոնք վախն իրենց սրտում սպասում են, թե երբ է գալու իրենց հերթը։

Քայլում ես քաղաքի փողոցներում ու ուրախանում, երբ շենքերի ու բակերի արանքում, աղբակույտերի մեջ տեսնում ես Հին Երևանից մնացած որևէ տնակ, շենքի պատ, կամ կիսաքանդ շինություն, որը հրաշքով է փրկվել ու շարունակում է պահպանել իր կիսաքանդ գոյությունը։ Այդ կիսաքանդ ուրվականները հին քաղաքի միակ վկաներն են, որոնք ապացուցում են, որ ժամանակին Երևանում եղել է գեղեցիկ ճարտարապետություն, եղել են հիանալի շենքեր ու շինություններ։

Քաղաքը զարգանում է բարձրահարկ ու անճոռնի շենքերի հաշվին, քաղաքը զարգանում է հին կոլորիտի վերացմամբ, քաղաքը զարգանում է անտրամաբանական ճանապարհով։

Քայլում էի Արամի փողոցում ու նկատեցի, թե ինչպես մի տարեց մարդ ուշադիր նայում էր փողոցում շինարարական աշխատանքներ իրականացնող մեքենաներին, բանվորներին։ Նա նայում էր ուշադիր, բայց անտարբեր։ Նայեց երկար, խորն ու ցավոտ հոգով։

Մոտեցա իրեն, կանգնեցի իր հարևանությամբ ու սկսեցի նայել։ Մի քանի րոպե հարաբերական լռություն էր, քանի որ տարածքում հսկա մեքենաների աղմուկն էր, քաղաքի ձայնը, մեքենաների ազդանշանների անտանելի արձագանքը։ Միայն մենք էինք լուռ։

Նայեց մեկ անգամ ևս, ապա թեքվեց աջ, նայեց դեմքիս ու ասաց․

«Դուք մեղավոր չեք, որ Երևան չեք տեսել։ Երևան քաղաքն էլ չկա։ Նայի, էս գեղեցիկ ու սիրուն փողոցից ոչինչ չի մնացել։ Իմ, քո ու բոլորիս աչքի առաջ կերան Արամ Մանուկյանի տունն էլ, իր փողոցն էլ։ Ինձ էլ կուտեն, քեզ էլ ու բոլորիս էլ»։

Նորից լռություն, սպասում, մտածելու րոպեներ ու դարձյալ տարեց մարդու ձայնը․

«Պտտվիր փողոցով, նայի էս 1-2 կիսաքանդ շենքին, հեռախոս կունենաս, նկարի շենքերը, որ մոտդ հիշատակ մնա։ Միգուցե վաղն առավոտյան արթնանանք, ու դրանք էլ չլինեն»։ yerevan arami poghoc2 yerevan arami poghoc3 yerevan arami poghoc4 yerevan arami poghoc5 yerevan arami poghoc6 yerevan arami poghoc7

yerevan arami poghoc1