Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Մեսսիի, Ռոնալդուի ու Նեյմարի բացառիկ լուսանկարները, որտեղ նրանք դեռ երեխաներ են ու աշխարհին անհայտ (լուսանկարներ)


messi ronaldo neymar

Ֆուտբոլիստներից շատերը հարցազրույցների ժամանակ սիրում են պատմել իրենց ծանր մանկության մասին, վատ պայմաններով կենցաղի մասին: Ու շատ հաճախ այդ հայտնի ֆուտբոլիստներն էլ իրականացնում են ամենամեծ բարեգործական միջոցառումները, քանի որ նրանք լավ գիտեն, թե ինչ է նշանակում աղքատություն, հիվանդություն, սով ու վատ պայմաններ: Աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Լեոնել Մեսսին, Քրիշտիանու Ռոնալդուն ու Նեյմարը նույնպես հեշտ կյանք ու մանկություն չեն ունեցել: Նրանք էլ մանուկ հասակից սկսել են ֆուտբոլ խաղալ բակերում, հետո մանկապատանեկան ակումբներում, իսկ հետագայում հասել են այն խաղամակարդակին ու ճանաչումին, ինչ հիմա ունեն նրանք: NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է Ռոնալդուի, Մեսսիի ու Նեյմարի բացառիկ լուսանկարները, որտեղ նրանք դեռ փոքր երեխաներ են:

Լեոնել Մեսսին, ով 11 տարեկանում ուներ աճի հորմոնի հետ կապված խանգարում

messi

Մեսսին իր կարիերան սկսել է 1995 թվականին «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում:

13 տարեկանում Լեոն իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք և սկսում է խաղալ «Բարսելոնայի» մարզադպրոցի թիմում։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերայի» ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես դիմեց ղեկավարությանը՝ ասելով, որ Մեսսիին առանց մտածելու պետք է վերցնել թիմի հիմնական կազմ:

Ուսուցչի վրա նետված աթոռն ու Ռոնալդուի ֆենոմենը

ronaldo

Քրիշտիանու Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։ Դրանից հետո ուսուցիչն ասել էր, որ Ռոնալդուն անարգում է իրեն։ 14 տարեկան հասակում նա մոր հետ համաձայնության եկավ, որ գնա ֆուտբոլային պարապմունքների։

Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։
Ռոնալդուի սիրելի ակումբը «Բենֆիկան» էր։ Ութ տարեկան հասակում նա խաղաց «Անդորինյա» սիրողական ակումբում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ 1995 թվականին Քրիշտիանուն պայմանագիր կնքեց տեղական «Նասիոնալ» ակումբի հետ։ Հետո հաղթարշավը «Նասիոնալում» հանգեցրեց նրան, որ Ռոնալդուն տեղափոխվի եռօրյա դիտման «Սպորտինգ», իսկ հետո նա պայմանագիր կնքեց լիսաբոնյան ակումբի հետ: Իսկ հետո «Մանչեսթեր Յունայթեդ», «Մադրիդի Ռեալ», ոսկե գնդակներ, գավաթներ, տիտղոսներ ու մրցանակներ:

Նեյմարը, ով 14 տարեկանում կարոտեց ընտանիքն ու չկարողացավ մնալ «Ռեալում»

neymar

Երբ 2010 թվականին Նեյմարը պայմանագիր կնքեց «Սանթոսի» հետ, ասաց. «Միայն գումարով երջանիկ չես լինի: Ես «Սանթոսից» գոհ եմ և ցանկանում եմ հանդես գալ այս ակումբում: Այդ որոշումը ես կայացրեցի դժվար: Բայց Աստված ինձ տվեց ուժ և իմաստություն, որպեսզի կայացնեմ ճիշտ որոշում: Հիմա ես մտածում եմ միայն «Սանթոսի» և նրա հաղթանակների մասին»: Նեյմարը ծնվել է առևտրականների ընտանիքում և ֆուտբոլի հաճախել է 1999 թվականից:

Երիտասարդ տարիքում, երբ նա նույնիսկ իր դեբյուտը չէր նշել թիմի հիմնական կազմում, նրանով սկսեցին հետաքրքրվել եվրոպական գրանդ ակումբները: Սան Պաուլոյի երիտասարդական առաջնության շրջանակներում Նեյմարը հանդես եկավ փայլուն կերպով և ստացավ նոր մականուն՝ «Նոր Ռոբինիո»:

Նույնիսկ 14 տարեկանում նա հաճախել է «Ռեալի» ակադեմիա, բայց ընտանիքին կարոտելու պատճառով վերադարձել է Բրազիլիա: 2009-ից 2013 թվականներին նա խաղացել է Սանթոսում», հետո «Բարսելոնա» ու «ՊՍԺ»: 14 տարեկանում Նեյմարը կարոտեց ընտանիքին ու չկարողացավ երկար մնալ Մադրիդում, իսկ հիմա ամբողջ աշխարհն է խոսում, որ շուտով «Ռեալ» կտեղափոխվի Նեյմարը: