Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Մեծ Բրիտանիայի թագուհին իր ելույթում հիշատակել է Լոնդոնում և Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունները


elizabeth

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացուն՝ դերասանուհի Մեգան Մարքլն արքայական ընտանիքի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին: Զույգը պատարագին է եկել Քեմբրիջի հերցոգի և հերցոգուհու հետ: Այդ մասին հաղորդում է աշխարհահռչակ BBC լրատվական գործակալությունը:

Այս տարի պատարագին ներկա էր նաև Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, ով նախորդ տարի պատարագը բաց էր թողել՝ մրսածության պատճառով: Պատարագին ներկա էին նաև թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, նրանց որդին՝ Չարլզն իր կնոջ՝ Կամիլայի հետ:

Պատարագից հետո արքայական ընտանիքը ճաշել է, այնուհետև Էլիզաբեթ Երկրորդ թագուհին հանդես է եկել ավանդական ելույթով, որը հեռարձակվում է բրիտանական բոլոր հեռուստատեսային ալիքներով: Հավելենք, որ Սուրբ Ծննդյան ելույթը միակ ելույթն է, որը թագուհին ինքն անձամբ է գրում:

Այս տարի թագուհին իր ելույթում հիշատակել է Լոնդոնում և Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունները, բացի այդ իր ամուսնուն շնորհակալություն է հայտնել համատեղ ամուսնական 70 տարվա համար:

Արքայական ընտանիքին տեսնելու համար եկեղեցու մոտ շուրջ 200 մարդ է հավաքվել, որոնցից ոմանք այլ երկրներից հատուկ ժամանել էին Մեծ Բրիտանիա՝ նրանց տեսնելու համար:

Այս տարի արքայազն Հարրիի հարսնացուն՝ ամերիկուհի Մեգան Մարքլը Սուրբ Ծնունդն առաջին անգամ կնշի արքայական ընտանիքի հետ:

arqayazn philip elizabeth

megan harry1 kate midlton william

megan harry