Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Հայ զինվորին սպանող թշնամու դրոշը՝ Հայաստանի սրտում. երբ շահն ու փողը ազգություն ու հայրենիք չեն ճանաչում


adbejani-drosh

Քչերը գիտեն, շատերը՝ ոչ, որ մեր մայրաքաղաք Երևանում գտնվող «Արարատ» կոնյակի գործարանում, մի քանի այլ երկրների դրոշների հետ միասին, դրված է նաև Ադրբեջանի դրոշը:

Այս դրոշները շարված են «Խաղաղության տակառի» կողքին. ասում են, թե իբր դա արվել է այն նպատակով, որպեսզի խաղաղության հաստատման դեպքում տակառի կոնյակը բացվի, և ներկայացուցիչները խմեն:

Մի կողմից, մեկ այլ երկրի դեպքում սա գուցե ցնդաբանություն լիներ, իսկ մեր երկրի պարագայում թերևս ապշեցուցիչ չէ, որ Հայաստանի հենց սրտում՝ մայրաքաղաքում գործող կոնյակի գործարանում դրված է Ադրբեջանի դրոշը՝ իբրև խաղաղության խորհրդանիշ:

Մյուս կողմից էլ անմիջապես կարող եք արձագանքել, թե. «Հա՛, բայց «Արարատ» գործարանը մերը չէ, ֆրանսիացիներն են գնել. ինչ ուզեն՝ կանեն»…

Ո՛չ, հարգելիներս, չեն կարո՛ղ, այդպես չէ. նախ, եթե ֆրանսիացիները գոնե մի քիչ հարգանք ունենային այն երկրի նկատմամբ, որի սրտում այսօր ծաղկում է իրենց բիզնեսը, նույն այդ սրտի մեջ չէին մխրճի այդ երկրի թշնամու դրոշը: Եվ հետո՝ երկրի իշխանության թողտվությամբ է, որ այսօր այդ հարգանքը չկա, բայց թշնամու դրոշը կա: Սա մեր իշխանության բացթողումն է, որը գալիս է նրա թուլությունից: Այս խնդիրը պետական մակարդակով պետք է լուծում ստանա:

Վստահ եմ, որ վերոհիշյալ պարագաներից և ոչ մեկի դեպքում, ադրբեջանական որևէ կառույցում, հատկապես երբ այն կրում է խորհրդանշական անուն, Իլհամ Ալիևը թույլ չէր տա տեղադրել հայկական դրոշը՝ ոչ մի պատրվակով:

Ինչպե՞ս հարգել մի երկրի իշխանության ու այդ երկրի ժողովրդին, որի ղեկավարությունն ինքը չի հարգում իր երկիրն ու արժեքները:

Ցավալին այն է, որ այս դրոշը տեսնում են արտերկրից ժամանած հյուրերն ու երևի մտածում, որ մեր ազգը հիմար է, անինքնասեր ու հպարտությունից զուրկ, քանի որ գոնե իր երկրի համար զոհվածների հիշատակը չի հարգում, ու այդ հերոսներին սպանող ազգի դրոշը ծածանում է իր երկրում:

Ցավալի է նաև, որ գործարան այցելած բազմաթիվ հայերից և ոչ մեկը չի նախաձեռնում բողոքի ակցիա՝ պահանջելով երկրի իշխանությունից հեռացնել այդ փալասի կտորը: Այն փալասի, որով ադրբեջանցի զինվորները երդվում են սպանել հայ զինվորներին ու ծառայել իրենց երկիրի տարածքների պահպանման ու ավելացման համար: Ավելացում, որ կատարվելու է մեր երկրի տարածքների հաշվին: Այն տարածքների, որ մեր տղերքն իրենց արյան ու կյանքի գնով են հետ բերել:

Թշնամու դրոշը մեր երկրում պահելը ոչ մի արդարացում չունի՝ ոչ մի պարագայում:

Իսկ հատկապես այս դեպքում, երբ խոսում են շահն ու փողը, պետք չէ կորցնել նամուսն ու թասիբը, և ուրանալ ազգությունն ու հայրենիքը:

Արմինե Մկրտումյան