Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Ովքեր և ինչո՞ւ քանդեցին Երևանի կենտրոնում կառուցված Սուրբ Աննայի եկեղեցին (լուսանկարներ)


surb anna

Արդեն 26 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, սակայն մինչ օրս կան գաղտնի էջեր, որոնք կապ ունեն Սովետական Միության հետ։ Այդ գաղտնի էջերը կամ բացահայտված են մասամբ, կամ էլ մնում են առեղծվածներ։ Սովետական իշխանությունները սպանեցին հայ մտավորականներին, ձերբակալեցին անմեղ քաղաքացիներին, քանդեցին եկեղեցիներ ու մատուռներ։

Քչերին է հայտնի, որ Օպերայի տարածքում եղել է մատուռ, իսկ Մոսկվա կինոթատրոնի տեղում՝ եկեղեցի։

Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 3-րդի օրոք՝ 1891 թվականին, ներկայացվում է նախագիծ, որ Երևանի բերդի տարածքում կառուցվի ռուսական եկեղեցի։ Նախագիծը հաստատվում է Նիկոլայ 2-րդի օրոք՝ 1894 թվականին, և սկսվում են շինարարական աշխատանքները։ 1900 թվականին եկեղեցին բացվում է։
Եկեղեցին նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար։
Եկեղեցին կառուցվել է ներկայիս Շահումյանի հրապարակի տեղում։ Նշվում է, որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետները հաշվի են առել Հայաստանի սեյսմիկ դիրքը։ Տաճարը կառուցվել է հայկական վարդագույն և սև տուֆով և այդ ժամանակվա ռուսական ճարտարապետական ոճին համապատասխան։
Եկեղեցին ունեցել է գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթներին դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցին հարուստ է եղել նաև որմնանկարներով, որոնք նկարել են հայ և ռուս նկարիչները։

Սակայն եկեղեցին երկար կյանք չունեցավ, քանի որ բոլշևիկները գիտեին, թե ինչպես կարելի է քանդել եկեղեցիները։ Լենինն աթեիստներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր, ուստի անհնար էր պատկերացնել, որ Լենինի պետությունը կշրջանցի այդ թեման։
Տրամաբանական էր նաև այն, որ Լենինին հաջորդած կառավարիչները նույնպես հետևելու էին իրենց մեծ հոր գաղափարներին։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նաև քրիստոնյա Հայաստանի վրա, որը 1920 թվականին դարձավ Խորհրդային Հայաստան։ ԽՍՀՄ-ում սկսեցին գործել աթեիստական խմբակներ ու կարճ ժամանակ հետո բոլշևիկները քանդեցին եկեղեցիներն ու դրանց տեղում կառուցեցին մշակութային կենտրոններ և այլ շինություններ։

1931 թվականին ոչնչացվեց նաև Նիկոլաևյան Սուրբ Աննայի եկեղեցին, դրա տեղում կառուցվեց Ստեփան Շահումյանի արձանը։ Բոլշևիկները քանդեցին Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, Գեթսեմանի մատուռն ու այլ եկեղեցիներ։ Անկախության սերունդից քչերը գիտեն, որ 100 տարի առաջ Ստեփան Շահումյանի արձանի տեղում կար մի գեղեցիկ եկեղեցի՝ Սուրբ Աննայի տաճարը։ Հիմա այդ տաճարից մնացել են միայն մի քանի լուսանկարներ։

surb anna 1 surb anna 2 surb anna 3