Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Ամեն ինչ Նոր տարվա մասին և ոչ միայն․ անցնող տարվա հրաժեշտին նվիրված բաց դաս (ֆոտո, վիդեո)


angelina-glxavor

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները Ամանորյա միջոցառումների շարքը համալրեցին ևս մեկով։ Նրանք, իրենց դասարանի ղեկավար Շուշան Մանասարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին բաց դաս, որտեղ ներկայացվեց ամեն ինչ Նոր տարվա մասին և ոչ միայն դրա։

angelina-8angelina-7 angelina-16

angelina-17angellll

Աշակերտներն իրենց հրաժեշտի խոսքն ասելով անցնող տարվան՝ նկատեցին, որ գալիք՝ հրեղեն շան տարին, խոստանում է հաջողություններ և երջանկություն, եթե միայն մեզնից յուրաքանչյուրը լինի նախաձեռնողի դերում։

Փոքրիկ ակնարկով, նրանք թվարկեցին այն առավելությունները, որոնք կարող է իր հետ բերել շունը, եթե մենք լիենք ազնիվ, անկեղծ, ընկերասեր, չզազրախոսենք և լինենք հանդուրժող ու ներող։

Ամանորյա հորդորներից բացի, եղան նաև փոքրիկ, բայց հետաքրքրաշարժ մանրապատումներ․ Չորրորդցիները ներկայացրեցին իրենց դասընթացի հետ կապված տարբեր հումորային իրավիճակներ։

angelina-1

angelina-21

angelina23angelina-18 angelina-19

angelina-4

angelina-10

Եվ իհարկե, հնչեցին նաև բանաստեղծություններ ու երգեր՝ նվիրված ձմռանն ու Նոր տարվան։

Բաց դասի վերջում աշակերտներն ստացան անվանական նվերներ՝ տոնածառի խաղալիքների տեսքով։ Նրանք նաև կարդացին մինչ այդ բացիկների վրա գրված բարեմաղթանքի խոսքերը, որոնք ուղղված էին իրենց ընկերներին։ Դասղեկ Շուշան Մանասարյանն իր հերթին շնորհավորեց իր աշակերտներին՝ գալիք Նոր տարվա առիթով։

Չորրոդցիներին և ներկաներին Ամանորի առթիվ շնորհավորեց նար փոխտնօրեն Էլմիրա Նահապետյանը։

Նա հորդորեց երեխաներին եկող տարի և դրան հաջորդող բոլոր տարիներին, ավելի լավ սովորել, որպեսզի կյանքում մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ունենան։

angelina-14

angelina-12

stepan

angelina-15angelina-22 angelina-20

angelina-3 angelina-5

angelina-13

ruzan

angelina-2

angelina-9

Իսկ վերջում երեխաներին սպասում էր Ամանորյա հյուրասիրություն և իհարկե, անցնող տարվա հրաժեշտի պահը հավերժացնող լուսանկար։

styop-erik

angelina-24

 

keqser-amanorya

angelina