Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Անմարդաբնակ կղզում ընկած երեխաներն ու սպանություն հասարակաց տանը․ 3 գիրք, որոնք կարելի է կարդալ ամանորյա արձակուրդներին


grqer

Եթե հասարակության մեծամասնությունն Ամանորին ընդառաջ որոշում է, թե ինչպես է նշելու Նոր տարին ու որտեղ է գնալու ճամփորդելու, ապա փոքրամասնություն կազմող ընթերցողները կանգնում են մի դժվար խնդրի առաջ․ ի՞նչ գրքեր կարդալ ամանորյա արձակուրդներին։ NEWSPRESS.am Culture-ը ներկայացնում է 3 գիրք, որոնք կարելի է կարդալ ամանորյա հանգստյան օրերին։

1․Ալբերտո Մուսա. «Ձախ կողմի վարպետը»

Բրազիլացի գրողի դետեկտիվ ստեղծագործությունն իր հետաքրքրությամբ ու թեմատիկ առանձնահատկությամբ իսկույն կլանում է ընթերցողին։ Գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին՝ Ռիո Դե Ժանեյրոում։ Քաղաքում գոյություն ունի բժշկական հաստատություն, որտեղ հավաքված գիտնականները ուսումնասիրում են կանացի սեքսուալ ֆանտազիաները։ Սակայն իրականում այնտեղ շատ մեծ ու յուրահատոկ հասարակաց տուն է, որտեղ այցելում են քաղաքի երևելի մարդիկ ու այդ երևելի մարդկանց ցանկում է նաև Բրազիլիայի նախագահի քարտուղարը, ով սպանվում է։ Հասարակաց տան անվանումը՝ «Հնարքների տուն», արդեն իսկ հուշում է լավ ու մտատանջ անող դետեկտիվի մասին, իսկ բնաբանում Ալբերտո Մուսսան համառոտ, բայց քողարկված ներկայացնում է, թե ինչի մասին է այս վեպը․ «Այս պատմությունը մի մարդու մասին է, ով նախ սպանում է, հետո՝ պարում։ Զգույշ։ Իսկական որսորդը նա է, ով գայթակղում է որսին»։

alberto musa dzax koghmi varpety

2․ Վիլյամ Գոլդինգ. «Ճանճերի տերը»

Վեպը պատմում է անմարդաբնակ կղզում հայտնված անգլիացի երեխաների մասին, ովքեր փորձում են կենդանի մնալ և ապրել, սակայն այդ ամենն ունենում է աղետալի ընթացք ու վերջաբան։ Բրիտանական ինքնաթիռն ընկնում է Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկը, և կենդանի մնացած դեռահասներն ու երեխաները որոշում են կազմակերպել քաղաքակրթություն և հասարակություն և որպես իշխանության խորհրդանիշ ընդունում են խեցին։ Նրանք հայտնաբերում են անտեսանելի գազան և այդ գազանին որպես ընծա թողնում են փայտի վրա ցցված խոզի գլուխ։ Տեղի է ունենում սպանություն, ապստամբություն և պառակտում։ Իշխանության համար պայքարողները հետապնդում են միմյանց և վառում կղզու մի մասը։ Իսկ իրականում այդ անտեսանելի գազանը թաքնված է երեխաներից յուրաքանչյուրի գլխում։

janjeri tery

3․Խուլիո Կորտասար. «Վիճակախաղ»

Բուենոս Այրեսում հավաքվել են մարդիկ, ովքեր վիճակախաղով շահել են ծովային ճանապարհորդության իրավունք, սակայն ամեն ինչ տարօրինակ է, քանի որ ճանապարհորդներին ուղեկցում է ռազմական ավտոբուս, նավահանգստում կան շատ ոստիկաններ, իսկ նավաստիները խոսում են անհայտ ու անհասկանալի լեզվով։ Նավի վրա կան տարբեր մասնագիտության ու տարբեր կարգավիճակի տեր մարդիկ, որոնցով և պայմանավորված է գործողությունների ընթացքը։ Սակայն ամենատարօրինակն այն է, որ նավի ղեկավար կազմն այդպես էլ ուղևորներին բացատրություն չի տալիս, թե ուր են նրանք ուղևորվում։ Մի քանիսի մոտ կասկած է առաջանում, որ նրանք ապօրինի բեռ են տեղափոխում։ Այս խորհրդավորության պատճառով նավի վրա գտնվող մի շարք մարդիկ որոշում են պարզել ճանապարհորդության բոլոր մանրամասները։