Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Գևորգ Կոստանյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած բոլորը խոսքերը փուչիկ են. զոհված զինվորի մայր (տեսանյութ)


nana-muradyan-gevorg-kostanyan

Խաղաղ պայմաններում զոհված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, հույսը կտրել է, որ երկրում արդարադատությունը կգործի, ու իր որդու սպանության գործը կբացահայտվի:

Վալերիկ Մուրադյանի գործը վաղուց արդեն փակուղի է մտել, բայց Նանա Մուրադյանը չի դադարում պայքարելուց, որպեսզի բացահայտվեն մարդասպաններն ու կրեն իրենց պատիժը: Արդեն տասը տարի շարունակ մի քանի անգամ գործը կասեցրել ու կասեցումից հանել են: Հիմա դարձյալ գործը կասեցված է:

NEWSPRESS.amի հետ զրույցում զինվորի մայրը նեղսրտած նկատեց, որ դեռ գործող դատախազ Արթուր Դավթյանին հենց ինքն է խնդրել գործը կասեցումից չհանել, եթե այն հավուր պատշաճի չի քննվելու և նորից կասեցվելու է:

«Գևորգ Կոստանյան էլ հանեց կասեցումից ու նորից կասեցրեց: Հլա դեռ ասեց, թե՝ այո՛, տղաս՝ Վալերի Մուրադյանը, զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների և քննություն է գնում. մեղավորները կպատժվեն»,-ասում է Նանա Մուրադյանն ու հավելում, որ մինչև հիմա ոչ ոք չի պատժվել, ու գործը բացահայտված չէ:

«Գնում ա, խոստումներ տալիս Ազգային ժողովի ամբիոններից, իրա բոլոր խոսքերն էլ փուչիկ են… ո՞ր խոստումն ա կատարել, ո՞ր խոսքն ա արել»,- նշում է Նանա Մուրադյանը:

Նրա խոսքով՝ եթե պետք է կասեցումից հանեն, փուչ խոստումներ տան, ավելի լավ է՝ այլևս կասեցումից չհանեն:

Հերթական անգամ գործը կասեցվել է, քանի որ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության դրդում» ձևակերպմամբ, իսկ թե ովքեր են այդ «դրդողները», բացահայտված չէ:

«Հիմա այսքան տարի անց նոր մեղադրանք են առաջադրել էդ դրդողներին և հետախուզում են հայտարարել, բայց գործը կասեցրել են, քանի որ դրդողներին չեն գտնում»,-ասաց զինվորի մայրը: