Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

The Financial Times-ը «վիրավորել» է Իլհամ Ալիևին


Azerbaijan President Ilham Aliyev seen  during the voting at a polling station in Baku, Azerbaijan, Wednesday, Oct. 9, 2013. Oil-rich Azerbaijan is booming and the wealth is trickling down to its poorest people. It all means that its president doesn't even need to clamp down too hard to ensure he extends a decades-long dynastic rule in elections on Wednesday. (AP Photo/Sergei Grits)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բրիտանական հեղինակավոր The Financial Times թերթում լույս տեսած Իլհամ Ալիևի վարչակարգի հակաժողովրդավարական կառավարման մեթոդները քննադատող հոդվածը կրկին հիստերիա է առաջացրել Բաքվում… Գործը հասել է նրան, որ «Եվրոպայի Խորհուրդը հրաժարվու՞մ է մարդու իրավունքներից» հոդվածը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը…

Ինչպես և սպասվում էր, Հասանովն այն համարել է կողմնակալ, որը պատվիրված է «որոշ հակաադրբեջանական շրջանակների կողմից»…Հասանովը նաև դժգոհել է, որ վերջին շրջանում այսպիսի հոդվածներ հաճախ են լույս տեսնում հեղինակավոր պարբերականներում…

Ալի Հասանովը, փորձելով բացատրել սեփական տիրոջ հակաժողովրդավարական կառավարման մեթոդներն՝ ավելի լավ բան չմտածելով հայտարարել է. «Երկրի բնակչության 81 տոկոսը պաշտպանում է երկրի ղեկավարության քաղաքականությունը…»: Այսինքն՝ ազերիների մեծ մասը հաճույք է ստանում Ալիևների ֆաշիստական կառավարման մեթոդներից…

Հիշեցեմ,որ այս տարվա ամռանն Ալիևի նավթախավիարային դիվանագիտությունը բացահայտող հոդվածներով հանդես եկվա նաև բրիտանական The Independent պարբերականը… «Ադրբեջանական լվացքատան» մասին հոդվածները սկանդալ առաջացրեցին ոչ միայն Բաքվում, այլև եվրոպական այն մայրաքաղաքներում, որոնց ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում մեծ հաճույքով ընդունել էին «մազութոտված սուլթանիկի» նվերները…

The Independent-ից հետո, հիմա էլ The Financial Times-ը դարձավ Բաքվի բռնապետի թշնամին…»: