Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

«Գիդերին ձեռք չի տալիս, որ տուրիստները նկարներ գնեն անմիջապես նկարիչից». պարզաբանում է նկարիչը


martiros martirosyan

Խորհրդային միության փլուզման տարիներին Մ. Սարյանի արձանի հարևանությամբ  ստեղծված «Վերնիսաժը»  մինչ օրս շարունակում է մնալ օտարերկրացի զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Զբոսաշրջիկները գալիս ու դիտում են հայ նկարիչների ստեղծագործությունները: Պետք է փաստել, որ այս  տարի  զգալի մեծացավ զբոսաշրջիկների հոսքը Հայաստան:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկարիչ Մարտիրոս Մարտիրոսյանը նշեց, որ «Վերնիսաժ» եկող զբոսաշրջիկները նկարներ գրեթե չեն գնում:

«Սարյանի պուրակը Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից մեկն է, ու պատահական չէ, որ գիդերը նրանց բերում են այստեղ, քանի որ շատերի տուրիստական ծրագրերի մեջ մտնում է նաև Սարյանի պուրակը: Սակայն այս վայրը չի գրավում զբոսաշրջիկներին, քանի որ առաջնային նրանց գրավում են հաճույքների վայրերը, հայկական խոհանոցն ու եկեղեցիները»:

martiros saryan ardzan

Նկարիչն ընդգծեց, որ զբոսաշրջիկներն իրենց հետ հիմնականում տանում են հուշանվերներ, իսկ Սարյանի պուրակում այդպիսի բաներ չկան:

«Մեր հիմնական գնորդները Հայաստանում ապրող հայերն են, ովքեր գնահատում ու սիրում են հայ նկարիչների ստեղծագործությունները: Կարելի է առանձնացնել նաև օտար երկրներում ապրող հայերին, ովքեր Հայաստան գալով՝անպայման գալիս են այստեղ ու գնում են նկարներ: Այս ամառ չեմ հիշում այդպիսի մի դեպք, որ օտարերկրացի զբոսաշրջիկը հետաքրքրվի իմ նկարներով: Նրանք հիմնականում այստեղ փնտրում են հուշանվերներ»:

nkarner saryan aygi

Մ.Մարտիրոսյանը նշեց նաև, որ տուրիստական կազմակերպություններից շատերը նույնպես ունեն իրենց մեղքի բաժինը, որ զբոսաշրջիկները խուսափում են Սարյանի պուրակից նկար գնելուց:

«Եթե նախկինում զբոսաշրջիկն օտար երկրից գալիս էր այստեղ ու գնում նկար, ապա հիմա տուրիստական կազմակերպություններն իրենք են ուղղորդում, թե ուր գնան զբոսաշրջիկները: Հիմա տուրիստի հետ աշխատում են գիդերը, իսկ գիդերին ձեռք չի տալիս, որ տուրիստը նկարը գնի անմիջապես նկարիչից, քանի որ այստեղ կան բիզնես գաղտնիքներ: Հույս ունեմ, որ այս համակարգը կզարգանա ու նրանք կնպաստեն, որ մեր նկարներն ավելի լավ վաճառվեն»: