Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին


diak

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1932 թ. ծնված Է. Մ.-ը, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Քանաքեռ-Զեյթուն», այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին անկողնուց ընկել է հատակին. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները 1938 թ. ծնված Ջ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 08:45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 11-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1942 թ. ծնված Զ. Փ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: