Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ


atlanta

Տասնյակ հազարավոր մարդիկ են մնացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքի Հարթսֆիլդ-Ջեքսոն օդանավակայանում՝ թռիչքների չեղարկման պատճառով: Օդանավակայանում թռիչքները չեղարկվել են էլեկտրաէներգիայի հետ կապված խնդրի պատճառով:

Ինչպես հայտնում է BBC-ն, կիրակի առավոտյան օդանավակայանի բոլոր տերմինալներում հանկարծակի անջատվել է էլեկտրականությունը: Ավելի ուշ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերսկսվել է, սակայն հազարավոր թռիչքներ մինչ այդ արդեն չեղարկվել էին: Այն ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Հարթսֆիլդ-Ջեքսոն օդանավակայանում, ստիպված վայրէջք են կատարել այլ օդանավակայաններում:

Georgia Power ընկերությունը, որը պատասխանատու է օդանավակայանում էլեկտրաէներգիայի մատակարարման համար, հայտարարել է, որ պատճառը եղել է էլեկտրական ցանցերում տեղի ունեցած հրդեհը, որն ավելի ուշ մարվել է:

Ատլանտայի քաղաքապետը հայտարարել է, որ քննվում են տեղի ունեցածի պատճառները, աշխատանքներ են տարվում մեղավորին գտնելու համար: Նա ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, ովքեր ստիպված են եղել ժամեր շարունակ սպասել օդանավակայանում: