Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ


dproc

Հայաստանում գրեթե ողջ բնակչությունը գրագետ է: 2011-ի մարդահամարը ցույց տվեց, որ Հայաստանի բնակչության միայն 0.3 տոկոսը գրաճանաչ չէ: Այս մասին նշվում է Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույցի մեջ:

Հանրակրթությունը մատչելի է բոլորի համար թե´ տղաների և թե´ աղջիկների, բայց ոչ հավասարապես: 2016/2017 ուսումնական տարում սեռային հավասարության ցուցանիշը հանրակրթական դպրոցներում (տղաների համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ աղջիկների համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը) կազմել է 1.03, ընդ որում, տարրական դպրոցում այն կազմել է՝ 1.00, հիմնական դպրոցում՝ 1.01, ավագ դպրոցում՝ 1.21:

Ի տարբերություն հիմնական կրթության, սովորողների ընդգրկվածությունը միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում և բարձրագույն կրթական հաստատություններում համեմատաբար ավելի ցածր է, իսկ աղքատների և ոչ աղքատների ընգրկվածության տարբերությունը բավական նկատելի:

Բարձրագույն կրթության հետ կապված բարձր ծախսերը և հատկապես դրանց մատչելիությունը, կրթություն ստանալուց հետո բարձր աշխատավարձ ստանալու ցածր հավանականությունն այն հիմնական պատճառներն են, որով կարելի է բացատրել հիմնական և, մասնավորապես, ընդհանուր միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աղքատ տնային տնտեսությունների համապատասխան տարիքի բնակչության կրթական համակարգից դուրս մնալը:

2016թ.-ին կրթության մասով համախմբված բյուջեի ծախսերի մասնաբաժինը 2008թ.-ի համեմատ նվազել է (2008թ.-ին 13.7%-ից 2016թ.-ին կազմելով 11.0%): Ծախսերի ենթաճյուղային կառուցվածքում հիմնական շեշտադրումը դրված է միջնակարգ կրթության վրա:

Երբ կրթությունն ունի լայն տարածում և հասանելի է աղքատներին, կանանց և խոցելի խմբերին, ապա այն ունի նաև տնտեսական աճի լայն վերաբաշխվածության հեռանկար: Մյուս կողմից, աղքատությունը դրդում է ծնողներին երեխաներին հանել դպրոցից և ուղարկել աշխատելու, քանի որ վճարունակ չեն: