Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել


hanrayin xorhurd serzh sargsyan

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ կիրակի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին: Նկատենք, որ ամանորյա տոներից առաջ ավանդույթ է դարձել Սերժ Սարգսյանի կողմից նման նախաձեռնությունը:

Խաշկերույթի հրավերն ընդունել էին Խորհրդի գրեթե բոլոր անդամները, առաջին բաժակաճառն էլ, իհարկե, ամենայն հայոց նախագահի կենացն է եղել: Բայց եթե այլ արարողությունների ժամանակ կենացների թեմաները երբեմն փոխվում են, ապա Հանրային խորհրդի անդամների դեպքում քծնանքի պակաս չի զգացվել:

Նշենք, որ Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամից և 12 ոլորտային հանձնաժողովից: Այստեղ ներառված են ակադեմիկոսներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ: Թվում է՝ նախագահի հետ հանդիպումը պետք է անցներ բուռն քննարկումներով, ինչո՞ւ չէ, նաև քննադատություններով, սակայն այդպես չի եղել. յուրաքանչյուր թեմայի կիզակետում եղել է անբասիր նախագահն ու գովասանքի խոսքերը՝ ուղղված նրան: