Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport


henrikh mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ. «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում 28-ամյա հայ կիսապաշտպանի նկատմամբ: Ինքը՝ ֆուտբոլիստը, համաձայն է Լուչիանո Սպալետտիի թիմ տեղափոխվելուն:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաղորդել է, որ Մխիթարյանը կարող է լքել թիմը: Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 12 խաղ, խփել 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: