Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

«Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2»


davit petrosyan hacadul

Ինչպես արդեն հայտնի է, այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամ՝ Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանը հացադուլ են սկսել: Գաղափարը միասնական քննարկումների արդյունք է եղել և, փաստորեն, ուսանողները նոր են հասկացել, որ իզուր էր Շարմազանովի բարի լեզվին խաբնվելը, կլոր սեղաններին մասնակցելը և որ իրականում իրենց նախաձեռնությունը «պրավալ» էին տվել:

Հիմա էլ սկսվել է նոր փուլ՝ հացադուլի տեսքով: Թե ինչ արդյունք այն կարող է տալ, դժվար է ասել: Բայց, որ Պնախարար Վիգեն Սարգսյանը կարողացավ հանդարտ, առանց աղմուկի երիտասարդներին «քցել» և իր ուզածին հասնել, չարձանագրել չենք կարող:

Իրականում ոչ այնքան շատ ուզում էինք անդրադառնալ հարցին, թե ով ի վերջո ում «քցեց», Վիգեն Սարգսյա՞նն էր խիստ պրոֆեսիոնալ կառավարիչ, Շարմազանո՞վն օձի լեզու ուներ, թե՞ երիտասարդությանը չստացվեց մեկ գաղափարի շուրջ համախմբվել, այլ, թե ի վերջո հացադուլն ինչ խնդիր է Հայաստանում լուծում:

Իրականում՝ ոչ մի խնդիր, ինչպես Իսահակյանը կասեր՝ «Տառապանքս փորձ ունի», իսկ մեր ունեցած փորձը ցույց է տվել, որ հացադուլ հայտարարած ոչ մի գործիչ իրականում չի հասել իր նպատակին: Հարցի նման լուծման տարբերակ շատ է սիրում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, նա հաճախ է մեկ ժամանոց հացադուլներ անում, երկարատև, տանջալից հացադուլի փորձ ունի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, փորձ ունի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երբ ումից նեղանար՝ հացադուլ կհայտարարեր: Հացադուլի պրակտիկան օգտագործել են նաև ՔԿՀ-ներում գտնվող ակտիվիստները, օրինակ՝ Հայկ Կյուրեղյանն Անկախության օրվան ընդառաջ հացադուլ էր հայտարարել, իր բնորոշմամբ, որպես դիմադրություն անկախության թշնամիներին։ Հացադուլ շատ են հայտարարում նաև ՔԿՀ-ների ոչ քաղաքականացված բնակիչներն իրենց խնդիրների լուծման պահանջով, ինչն էլի աչքի չի ընկնում արդյունավետության բարձր մակարդակով:

Մի խոսքով՝ կարելի է ասել վերջնական նպատակին հասնելու համար մեթոդը բավականին հեղինակազրկված է, իսկ ահա ընթացիկ պրոպագանդայի համար բավականին լավ տարբերակ է: Եթե ուզում ես ուշադրություն հրավիրել այս կամ այն հարցի շուրջ, կարող ես հացադուլ կազմակերպել: Ճի՛շտ է՝ հարցդ չի լուծվի, բայց մարդիկ կքննարկեն քեզ, մարդասիրությունից ելնելով կարող են նաև խնդրել քեզ դադարեցնել, բայց այսքանը, ոչինչ ավելին:

NEWSPRESS.am