Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով


stop-gardasil

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել` հաղորդում հանցագործության մասին` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Այլևս գաղտնիք չէ, որ ներկայումս փորձ է արվում մեր 13-ամյա աղջիկների շրջանում հետազոտություն իրականացնել կասկածելի եղանակով ձեռք բերված «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութով։

«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն ` «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով, որի հիմքում ընկած է ապօրինի ստվերային գործարք և հանրային միջոցների յուրացում:

Ընդ որում, սկզբից նշվում էր, որ տարիքն ընտրվել է այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում 13 տարեկան աղջիկները դեռևս սեռական կյանքի փորձ չունեն։

Հետագայում հասկանալով, որ վերը նշված հիմնավորումը արժանահավատ չէ, քանի որ պապիլոմա վիրուսը, որի դեմ պետք է գործի պատվաստանյութը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ սեռավարակի միջոցով, օրեր առաջ Լևոն Ալթունյանի կողմից ողջ աշխարհի առջև հնչեցվեց, որ Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ն ունի սեռական հարաբերության փորձ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութի ներարկումից հետո այն կարող է ազդեցություն ունենալ առավելագույնը հինգ տարի, ապա հասկանալի է դառում, որ 13 տարեկան աղջիկ երեխաներին այն անհրաժեշտ չէ՝ նրանք չեն մտնում ռիսկային խմբի մեջ:

Նշենք նաև, որ «Գարդասիլ-4» և ընդհանրապես պապիլոմավիրուսի դեմ պավաստումն աշխարհի բոլոր երկրներում բացարձակ կամավոր է և երեխաների շրջանում այն կիրառելն ընդհանրապես բացառվում է:

Լևոն Ալթունյանը հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ` նախարար, պարտավոր է հարգել ազգային և միջազգային օրենքները, որոնք սահմանում են, որ մարդ մինչ 18 տարեկանը համարվում է երեխա, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ քրեորեն հետապնդելի արարք է:

Պաշտոնական տվյալներից օգտվելով կարելի է հաշվարկել, որ 13-15 տարեկան աղջիկների թիվը կազմում է շուրջ 40 000, որի 25%-ը շուրջ 10 000 է: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարվա ընթացքում Լևոն Ալթունյանի գիտությամբ և լռության քողի տակ, իրականացվել է շուրջ 10 000 քրեական հանցագործություն, որոնք մնացել են անպատիժ։

Եթե Լևոն Ալթունյանը տիրապետում է տասնվեց տարին չլրացած երեխաների սեռական հարաբերությունների մասին տեղեկատվությանը և այդ մասին չի ահազանգել, դա արդեն վկայում է տվյալ անձի, որպես պաշտոնյայի ոչ միայն ոչ կոմպետենտության, այլ նաև անբարոյականության մասին։

Եթե նրա խոսքերը սխալ տեղեկատվության, անփութության, տգիտության կամ թյուրիմացության հետևանք են, որը հիմք է ծառայել «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութով մեր երեխաների պատվաստման ծրագրի հիմնավորման և ներդրման համար, ապա սա արդեն խիստ վտանգավոր է մեր հանրության համար։

Հայաստանում յուրաքանչյուր մարդ, բացի Լևոն Ալթունյանից և իր խմբակիցներից, գիտի և վստահ է, որ մեր աղջիկ երեխաներն իրենց մեջ կրում են հայ աղջկան բնորոշ առաքինությունը, մաքրությունը և մանկական պարզությունը։

Սակայն, ոչ Լևոն Ալթունյանը, ոչ էլ իրեն անմիտ խորհուրդներ ու կեղծ տեղեկատվություն տրամադրողները, չխորշեցին ողջ աշխարհով հայ աղջիկներին վարկաբեկելու մտքից՝ իրենց հանցավոր գործունեությունը մինչև վերջ իրականացնելու մոլուցքից դրդված։

Իսկ թե ինչ հանցավոր գործունեություն են նրանք ծրագրել, հայտնի է բոլորին։

«Գարդասիլ-4» պատվաստանյութով միայն 13 տարեկան աղջիկների 16 000 ընտրանքի պատվաստումը կազմակերպելու համար Լևոն Ալթունյանը և նրա խմբակից մի քանի հոգին պետական բյուջեից յուրացրել են շուրջ 150 000 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ ԳԱՎԻ հիմնադրամից ստացել են 178 000 ԱՄՆ դոլար՝ հետազոտությունը ժամանակին ու անհրաժեշտ քանակով իրականացնելու համար։

Ստացվում է, որ Լևոն Ալթունյանը և իր թիմակիցները հանուն կանաչ թղթադրամերի պատրաստ են վաճառել և՛ հայ աղջիների առողջությունը, և՛ հայ գենի մաքրությունը, և՛ հայ ազգի հեղինակությունը, և՛ Հայաստանի ապագան։

Սակայն, մեր բնակչության բարձր ինքնագիտակցության և ինքնակազմակերպման շնորհիվ «Գարդասիլ-4» պատվաստանյութի փորձարկումը ենթակա է ձախողման։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի՝

3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են գենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4.Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
Սահմանադրական այս դրույթի կարևորագույն երաշխիքներից է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 127-ով նախատեսված նորմը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում բավականին լայն տարածում են ստացել մարդկանց՝ «որպես փորձարարական նյութի» օգտագործման դեպքերը և տվյալ պարագայում հանցագործության օբյեկտը մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են և գաղտնիք չէ, որ բժշկական և գիտական որոշ փորձեր անմիջական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն մարդու առողջության, այլ նաև կյանքի անվտանգության համար, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է գործողություններով, որոնք ուղղված են անձին առանց իր ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելուն, ակնհայտ է դառնում, որ ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախապես չիրազեկելով հասարակությանը «Գարդասիլ-4» պատվաստանյութի վերաբերյալ՝ առաջարկել և կառավարության հետ համատեղ որոշում է ընդունել բժշկական կամ գիտական փորձերի անցկացման վերաբերյալ:

Հանրությունը իրազեկ չի եղել սույն բժշկական փորձի ենթարկվելու կապակցությամբ համապատասխան քարոզչական իրազեկման՝ փորձի բոլոր մանրամասնությունների, այդ թվում մարդու կյանքի կամ առողջության, դրանց անվտանգության երաշխիքների վերաբերյալ տեղի չի ունեցել: Կարող ենք պնդել, որ Լևոն Ալթունյանը սույն նախաձեռնությունն իրականացրել է ուղղակի դիտավորությամբ: Բոլոր նրանք, ովքեր պետք է ենթարկվեն պատվաստման՝ պարտադիր, նախապես պետք է ազատ կամաարտահայտությամբ, պատշաճ ձևակերպված համաձայնության միջոցով տեղեկացված լինեին:

13 տարեկան երեխայի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում ծնողը: Պարոն Ալթունյանը պատրաստվում է պատվաստել 16 հազար աղջիկ երեխաների և նա նախապես այդ աղջիկների ծնողներից պետք է ստանար գրավոր թույլտվություն, որը չունի:

Ելնելով վերոգրյալից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը`

Լևոն Ալթունյանից պահանջում է.

  1. Հրապարակային ներողություն խնդրել հայ հանրությունից, մասնավորապես աղջիկ երեխաներից,
    Անհապաղ պատկան կառույցներ ներկայացնել իր ձեռքի տակ առկա հանցագործության դեպքերի մասին տեղեկատվություն, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն,
  2. Անհապաղ դադարեցնել «Գարդասիլ-4» -ի միջոցով պատվաստումների իրականացման ծրագիրը,
    Անհապաղ վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հափշտակած 150 000 ԱՄՆ դոլարը:
    ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է.
  3. Լևոն Ալթունյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման, հանրային գումարների յուրացման և անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկման վերաբերյալ հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ և Լևոն Ալթունյանին ներգրավել որպես մեղադրյալ:

ՀՀ մարդու իրավուքների պաշտպանից պահանջում է.

Դատապարտել Լևոն Ալթունյանի գործողությունները և հայտարարությունները, որոնցով խախտվել են երեխաների իրավունքները:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ,

բժիշկ-նյարդավիրաբույժ՝

Մարինա Խաչատրյան