Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Վարչապետը «կրճատել է» նույնիսկ ՀՀԿ տատիկի՞ «աշխատավարձը» (ֆոտո, վիդեո)


hhk tati1

Երևանում կայացող բազմաթիվ ցույցերի ու հավաքների մասնակցող ՀՀԿ տատիկը NEWSPRSS.am-ի հետ անկեղծացավ, թե ինչու է հենց ինքը կառավարության մոտ դիմավորում ցուցարարներին, խանգարում նրանց, իսկ երբեմն էլ նույնիսկ անիծում:

hhk tati

Իհարկե սկզբում նա NEWSPRSS.am-ի «խոսափողն» ընտրեց ո՛չ թե խոստովանելու, այլ վարչապետին ձոնված իր ստեղագործությունը ներկայացնելու համար՝ մասնավորապես նշելով, թե «Բարի հովիվ վարչապետը բալիկներիս Աստծո լույսը կբերի»:

Թե կոնկրետ որ վարչապետին էր ուղղված նրա բանաստեղծությունը՝ չի մասնավորեցնում, նա բոլորին հավասար սիրում է: Չի բացառվում, որ վարչապետը «կրճատել է» նույնիսկ ՀՀԿ տատիկի «աշխատավարձը», և վերջինս փորձում է նրա ուշադրությունը սևեռել իր վրա՝ քծնելով:

Տեսանյութ՝

ՀՀԿ տատիկը վստահեցնում է նաև, թե վարչապետը վաղուց արդեն բոլորի հարցերը լուծել է, ու բոլոր ցուցարարներին էլ «փեշով դոլարներ է տվել»:

-Տատի՛ իսկ քեզ ինչի համա՞ր են տալիս գումար, խանգարելո՞ւ համար,-հարցրեցի:

-Ի՞նչ,- վրդովված ասաց 82-ամյա տատիկը,-փող եմ վերցնո՞ւմ,- հարցրեց նա ու բարկացած իր ձեռքի ցելոֆոնը ինձ ուղղեց,- Ա’ռ էս փողը, արի’ կիսվենք,-ասաց նա:

-Իսկ ինչո՞ւ ես խանգարում մարդկանց:

-Դու շատ սխալ ես խոսում, դու ասում ես հանցագործ մարդկանց պաշտպանի (նկատի ունի ցուցարարներին.-հեղ.), ո՛չ, վե՛րջ…,-ասաց նա, ու գնաց դեպի ոստիկանները՝ վրդովված քթի տակ խոսելով՝ «ասում ա՝ փող ես վերցնում…»: