Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

«ՀԺ». ՌԴ սահմանին հայկական մթերքները հաճախ ոչնչացվում են, իսկ ռուսական վտանգավոր մսամ­թերքը հայտնվում է հայկական շուկայում


verinlars-ancaketum-dzyan-patjarov-hingharyur-hisunut-meqenaner-argelapakvel-dznahosqivtang-artakarg-iravijakner-naxararautyun-zgushacnum

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղնախարարության ԳՆ սննդամթերքի անվ­տանգության պետական ծառայությունը երեկ հրապարակել է թռչնամսի այն խմբաքանակների ցանկը, որոնք որոշակի վտանգ են ներկայացնում օգտագործ­ման համար: Խոսքը 6 խմբաքանակների մասին է: Դրանցից երկուսը ներկրված են Բրազիլիայից, եր­կուսը՝ Ուկրաինայից, երկուսը՝ Ռուսաստանից: Թռչ­նամսի նշված խմբաքանակներում հայտնաբերվել է մարդու առողջության համար վտանգավոր սալմոնեա և լիստերիա հարուցիչներ:

Ուշագրավ է, որ մասնավորապես ՌԴ սահմանին հայկական մթերքները պարբերաբար կանգնեցվում և ոչնչացվում են վտանգավոր հարուցիչներ պարունակելու պատճա­ռաբանությամբ, իսկ ռուսական վտանգավոր մսամ­թերքը հայտնվում է հայկական շուկայում: Ըստ ՍԱՊԾ-ի, վտանգավոր են ճանաչվել մասնավորա­պես՝ «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» և «Միրոտորգ» ապրանքանիշերով մթերքները»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: