Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին. երեխաներ են զոհվել


fransia avtobus

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի և գնացքի բախումից չորս երեխա է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պերպինյան քաղաքում: Այդ մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Թվով 19 երեխա տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, որոնցից երեքի վիճակը ծանր է: Դպրոցական ավտոբուսում 11-15 տարեկան երեխաներ են եղել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ բախումն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսը երկու մասի է բաժանվել:

Դեպքի վայր է ժամանել չորս ուղղաթիռ և շտապօգնության 70 հոգանոց խումբ:

Բոլոր տուժածները տեղափոխվել են Պերպինյանի հիվանդանոց: Տարածքում ընդհատվել է բոլոր գնացքների երթևեկությունը:  Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը Twitter-ի իր միկրոբլոգում վթարը որակել է սարսափելի և տեղեկացրել, որ դեպքի վայր է մեկնում:

Դեպքի վայր է մեկնել նաև Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում ցավակցություններ է հայտնել զոհերի ընտանիքներին և խոստացել ամեն կերպ աջակցել նրանց: Դեպքի մանրամասները դեռ ճշտված չեն: