Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել


mis

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 9.7%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ 1.6% գնաճ:

Հանրապետության բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.2-3.7%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում:

Մայրաքաղաքում մսամթերքի գների մակարդակն աճել է 1.3%-ով: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 27.0%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ`0.3% գնաճ:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.1-3.1%-ով, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակն աճել է 0.1%-ով:

2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի՝ 0.3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 5.4%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնանկում: Հանրապետության բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 6.4-0.3% գնանկում, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 1.6%-ով: