Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է


yerevan-qaxaqapet-taron-margaryan-handznararutyamb-misharq-mankapartezner-tnorernner-azatvelen-ashxatanqic

Տարոն Մարգարյանը հասել է Երևանի քաղաքապետի պաշտոնին՝ միայն հոր անվան շնորհիվ, նա անգամ քաղաքական գործիչ չի որակվում, բանակ անգամ չի գնացել: Հոր ստվերն է ամենուրեք լուսապսակի նման զարդարել Տարոն Մարգարյանին, և այժմ էլ, երբ մամուլում սկսվում է Տարոն Մարգարյանի «մութ» կողմերի վերհանումը, նա փորձում է Անդրանիկ Մարգարյան վահանով պաշտպանվել:

Լավ, եթե հայրենիքի համար այդքան մտածում էր Անդրանիկ Մարգարյանը, ի սեր հայրենիքի անգամ բանտ է նստել, ապա իր որդուն ինչո՞ւ է բանակից ազատել, այդպես են սիրո՞ւմ հայրենիքը, և դա ի՞նչ սեր է հայրենիքի հանդեպ: Ի՞նչ օրինակ է քաղաքական վերնախավի համար, որը, ինչպես տեսանք, վարակիչ էր. Պաշտոնյաները մեկը մյուսի հետևից որդիներին բանակից ազատում էին և դրա կնքահայրը հենց Անդրանիկ Մարգարյանն էր:

Նա փափուկ բարձերի վրա որդուն մեծացրել է, ու այժմ Տարոն Մարգարյանն Անդրանիկ Մարգարյանի կասկածելի մահվանից հետո հասել է քաղաքապետի աթոռին:

Լավ, Անդրանիկ Մարգարյանը հայրենասիրություն չի կարողացել որդուն ներշնչել, իսկ ի՞նչ է ընդհանրապես սովորեցրել՝ օրինական կերպով կողոպտել քաղաքապետարանի բյուջե՞ն, միլիոնների հասնող կոնյակներ և հուշանվերնե՞ր գնել: Պրիմիտիվ տոնակատարությունների համար միլիոնավոր դրամնե՞ր ծախսել. օրինակ՝ 80 մլն դրամ՝ «Էրեբունի Երևան» տոնակատարությունների կազմակերպման համար, «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ», Երևանի գարեջրի և «Ձմերուկի» փառատոների կազմակերպման և անցկացման նպատակով քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դոլար):

Այս տարի Երևանի քաղաքապետարանը «Տոյոտա Երևան» ընկերության հետ 34 միլիոն 920 հազար դրամի պայմանագիր է կնքել և երեք մեքենայի համար վճարել 11 միլիոն 640 հազար դրամ:

Իհարկե, այս օրինակները մի մասն են քաղաքապետարանի բյուջեի թալանչիական պատմությունից. ինչքան օրինական, ինչքան էլ անօրինական կերպով քաղաքապետարանը գումարներ է դուրս գրում և որն անհետանում է հենց քաղաքապետարանի կուլուարներում:

Չէր խանգարի ևս մեկ անգամ անդրադարձ կատարել Տարոն Մարգարյանի անցած փառավոր ճանապարհին, որի կանգառներում նա չլինելով բանակում ծառայած՝ մեկ կույտ զինվորական մարդուն հարիր մեդալներ է ստացել, իսկ թե հատկապես որ մեղքի համար՝ չի նշվում:

Տարոն Մարգարյանն Արցախի պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Պաշտպանության բանակ» հուշամեդալին, Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանին, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներին, «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալին:

Մնում է հայ ազգի համար նահատակ դառնա Տարոն Մարգարյանը և սրբադասվի եկեղեցում:

Կարճ ասած՝ Երևանի քաղաքապետարանի բյուջեն Տարոն Մարգարյանի անձնականն է՝ ինչպես  ուզում, ծախսում է և եթե ավագանու որևէ անդամ փորձում է խնդիրն արծարծել, ապա դաշտ է մտնում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամկետանց հրետանի Լևոն Իգիթյանը՝ իր բազմապրոֆիլ լեզվամտածողությամբ:

NEWSPRESS.am