Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Ինչու է Սերժ Սարգսյանը մեծ թափով պատրաստվում ահաբեկչությունների


serzh sargsyan vladimir gasparyan

Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում խառը վիճակ է ստեղծվել: ԱԱԾ-ն, այսպես ասած, գործի է անցել. նախ հրապարակում է տեղեկություն այն մասին, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ էջ է գրանցել, որի միջոցով հրապարակել է նյութեր՝ «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին: Անհատական էջի միջոցով տարածվել են նաև ՀՀ իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:

ԱԱԾ հաղորդագրությանը հաջորդում է այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի թեման նույնպես ահաբեկչությունն է և դրա դեմ պայքարը: Տարածված պաշտոնական հաղորդագրությունից հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանը 2018-ին ընդառաջ փորձում է այս դաշտում կարգավորումներ մտցնել, որպեսզի ՊՊԾ-ի գրավման դեպքի կրկնության կամ համանման դեպքերում երկիրն անպատրաստ չլինի:

Ավելին՝ այս անգամ հնարավոր է՝ վտանգն այնքան խորն է, որ պատրաստվածությունը խիստ հրապարակային է արվում: Նախ՝ ԱԱԾ-ն ցուցադրեց իր հզորությունը, հատկապես այն առումով, որ ցույց տրեց՝ չկա ահաբեկչության կազմակերպման այնպիսի ցանց կամ եղանակ, որ չկարողանան վերահսկել: Ֆեյսբուքն իբրև բաց հարթակ ընկալողների համար սա խիստ կարևոր ցուցիչ էր: Հաջորդը՝ նախագահի մակարդակով հրավիրված նիստի մեսիջն էր, որում շեշտվում է՝ առաջխաղացում է ապահովում օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործման, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործման, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացման և միջազգային համագործակցության ընդլայնման ու առաջավոր փորձի փոխանակման գործում:

Հետաքրքրական է նաև, որ հաղորդագրության մեջ շեշտված այն միտքը, որ Հայաստանը պատրաստվում է նաև տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքներին, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումներին:

Ի՞նչ է սա նշանակում. ուժային կառույցներին մեծ նախապատվություն տվող նախագահը թևակոխում է հաջորդ փուլ և նոր մեկնարկով զարգացնում ու ճոխացնում և իր ձեռքում է կենտրոնացնում երկրի համար հույժ կարևոր այս համակարգը:

NEWSPRESS.am