Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Գյուղացիների կարծիքը՝ Սերժ Սարգսյանի մասի՞ն. նա չի ուզում իմանալ


serzh sargsyan1

Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև գյուղաբնակների աշխատասիրության և ծուլության մասին:

Ըստ ՀՀ նախագահի՝ գյուղերում ընտանիք կա՝ աշխատում է, ընտանիք կա՝ չի աշխատում.

«Ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակն ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել»:

Երկրի նախագահն այցելելով գյուղեր՝ եկել է այն եզրակացության, որ գյուղաբնակները չեն ցանկանում աշխատել և սա այն դեպքում, որ նա աշխատանքի բերումով հաճախ է լինում մարզերում: Իսկ ինչո՞ւ է նախագահի մոտ նման տպավորություն:

Նախագահը երբեք չի զրուցում գյուղացիների հետ, չի իջնում մեքենայից, չի հարցնում, թե՝ ձեր տունն ինչո՞ւ է այդքան լավ վիճակում, իսկ ձեր տունն ինչո՞ւ է այսքան վատ վիճակում, ինչո՞ւ եք ծույլ: Նա մշտապես կա՛մ մեքենայի մեջ է, կա՛մ համայնքների ղեկավարներին ցուցումներ է տալիս՝ ինչ անել և ոչինչ:

Սերժ Սարգսյանն անգամ տեղյակ չէ, թե գյուղաբնակներն ինչպես են աշխատում և ապրում, որ, օրինակ, ոռոգման ջուր եթե չկա, ապա բերք լինել չի կարող՝ ինչքան էլ աշխատասեր լինես, եթե կարկուտը վնասել է արտը, ապա գումար է պետք՝ վնասի փոխհատուցման համար, որը պետությունը, որպես կանոն, չի տալիս, իսկ չոռոգվող համայնքների, կարկուտի վնասների պակաս երկիրը չունի:

Շատ գյուղաբնակներ, չկարողանալով հողի բերքով լուծել իրենց խնդիրները, արտագաղթում են:

Իսկ ովքե՞ր են այն երջանիկները, ովքեր հող են մշակում և եկամուտ ստանում: Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի մերձավորները, պատգամավորներ, նախարարներ և այլն, ովքեր ունեն լծակներ:

Իսկ բացի այդ, խոշոր հողատերերը նաև վատ հարկատուներ են: Մի քանի տարի առաջ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարել էր, որ կան անպարտաճանաչ խոշոր գյույք և հողատարածք ունեցող հարկատուներ և հենց նրանց «չվճարումներն են, որ անդրադառնում են համայնքների հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ու հատկապես վարչարարության վրա»:

Ինչևէ:

Եթե գյուղերում ջուր չկա, կամ դրա վիճակը վատ է, ապա որևէ բույս չի կարող սպասել այնքան, մինչև ՋրՊետԿոմ-ը ջուր ուղարկի: Ջրի, հողի, պարարտանյութի գներն այնքան բարձր են, որ բերքահավաքից հետո հող մշակողին մնում է միայն իր չարչարանքը, իսկ դա արդեն ստրկություն է, երբ մարդը, բացի չարչարանքից և մի կտոր հացից, այլ եկամուտ չունի:

Լավ, եթե նախագահը տեղյակ չէ, որ գյուղացիները նման վիճակում են, ապա պետք է, որ նախագահի խոսքը գրեր այնպիսի մեկը, ով գոնե պատկերացնում է, թե գյուղերում ինչպես են ապրում ծայրահեղ չքավորության մեջ և ինչպես չեն կարողանում հողի բերքով գոյատևել:

Ո՛չ նախագահն է տեղյակ գյուղերի խնդիրներից, ո՛չ նախագահի համար զեկույց գրողները և նաև այդ է պատճառը, որ երկրում չկա վստահության մթնոլորտ. մարդիկ աշխատում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ երկրի առաջին դեմքը նրան ասում է՝ ծույլ:

Իսկ ինչպե՞ս պետք է Սերժ Սարգսյանն արժանանա հարգանքի և վստահության, երբ երկրի առաջին դեմքը զգալի կարողություն ունի՝ անհայտ ծագման և նախագահ-նախագահ է խաղում, իսկ գյուղացիներն աշխատում են օրնիբուն և մի կտոր հացի հույսին են:

Նախագահը մի բան ճիշտ է անում, որ չի շփվում գյուղաբնակների հետ, հակառակ դեպքում՝ կիմանար նրանց կարծիքը նախագահ Սերժ Սարգսյանի մասին:

NEWSPRESS.am