Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Ամեն բաշիբոզուկ պաշտոն ունի, մեր վրա էլ թքած ունի. մինչև մեր բնակարանները վերադարձնեն՝ երևի արդեն չեմ լինի (տեսանյութ)


kooperativi bnakichner

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ԱԺ պատգամավոր, հանրապետական Հերմինե Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները: Աղբյուրը նշում է նաև, որ  14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղա­յի, բարեկամների անուններով, և որ այդ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչներից  Տուժած բնակիչներից Արուս Վանյանը, ով խոսել է այդ մասին, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշում է, որ իր խոսքը ամբողջությամբ չեն ցիտել:

Բնակիչներից  Մելիք Շահինյանն էլ նշում է, թե Հերմինե Նաղդալյանն իսկապես մի քանի բնակարանների հարց լուծել է, բայց դեռ բավականին ընտանիքներ խնդիր ունեն:

«Ես չգիտեմ 14-ն են, թե երկուսը, բայց մեկը ես եմ ու իմ ընտանիքը, տղաս… չգիտեմ սրա վերջը ինչ կլինի, բայց մի բան եմ հասկանում. մինչև այդ բնակարանները վերադարձնեն, ես երևի արդեն չեմ լինի երկրային կյանքում»,-ասում է Մելիք Շահինյանը:

Նա նկատում է՝ «Ամեն բաշիբոզուկ պաշտոնի է անցել, մեր վրա էլ թքած ունեն»:

Մեկ այլ բնակիչ էլ հավելում է. «Հարցը կլուծվի միայն, եթե խիղճները զարթնի, բայց կզարթնի՞ էտ խիղճը»:

Մանրամասները՝ տեսանյութում: