Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Սերժ Սարգսյանը լքում է նավը, նավավարներին ջուրը նետում


serzh sargsyan

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, չգիտես ինչու, նախագահի աշխատակազմի հարաբերությունները երբեք լավ չեն եղել, չի բացառվում, որ դա կապված է ընտրությունների հետ, չի բացառվում նաև, որ փողի խնդիր կա: Ինչևէ:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ դրա ապացույցն էր:

Իհարկե, այս օրերին քննարկվում է նախագահի ելույթը, սակայն մեկ բան պարզ է, որ 2018-ից հետո արդեն համայնքապետերն արդեն ոչ ոքի պետք չեն. չկա ընտրություն, չկա գյուղապետ:

Նախագահը մոռացել է, որ հենց այդ նույնն համայնքապետերն են ապահովում ՀՀԿ-ի հաղթանակը, հենց այդ նույն համայնքապետերը կամ նրանց մերձավորներն են փող բաժանում, նրանք են նստում ընտրատեղամասերում՝ հատկապես քվեատուփի մոտ, և հենց նրանց ձեռամբ են օրհնվում ՀՀԿ ընտրությունները:

Նախագահի ելույթից պարզ է դառնում, որ իրողություններն իրոք այլ են լինելու 2018-ին՝ սահմանադրական փոփոխություններից հետո. իշխանություններն արդեն հանգիստ կաշխատեն, չեն անհանգստանա, թվեր չեն կեղծի, փող չեն բաժանի և այսպես շարունակ:

Եթե Սերժ Սարգսյանը հեռանում է, ապա նման ելույթն ո՞ւմ էր պետք. դա նման չէր հեռացող նախագահի ելույթի, այլ զգուշացում, որ դեռ կարող եմ պայքարել կոռուպցիայի դեմ՝ ի դեմս գյուղապետերի:

Չմոռանանք, որ ձուկը գլխից է հոտում, և կոռուպցիան առանց իշխանական հովանավորության պարզապես գոյություն չունի: Այժմ, ինչպես երևում է, նախագահը որոշել է կաշառակերներ որսալ, իսկ արդեն նավակից դուրս նետված գյուղապետերից բացի, էլ ո՞վ կա հարմար թեկնածու:

Ըստ նախագահի՝ պարզվում է, որ գյուղապետերն են երկրիս կաշառակերները, հենց նրանք են խոշոր կազմակերպություններ հիմնել և պետության գումարներով կառուցել, օրինակ, աղետի գոտու շենքերը, որոնք, շնորհիվ իշխանական «Գլենդեյլ հիլզ» ընկերության, այդպես էլ մինչև վերջ չկառուցվեցին, իսկ կառուցվածները կառուցման պահից իսկ քանդվում էին անորակությունից: Բյուջեի միլիոնները, սակայն, հոսեցին ՀՀ նախագահի ազգականների, որոշ մեծ ու փոքր ՀՀԿ-ականների գրպանները, քանի որ բաժնետերերն այդ մեծ թխվածքից շատ էին:

Ինչպես ասում էր նախագահը՝ չեն հանդուրժի: Ինչպես գիտենք, համայնքապետերը սուրբ չեն, և ՀՀԿ-ի օգտին աշխատելու դիմաց նրանց տրվել է ազատություն՝ համայնքից քամելու հնարավորը և բոլորն էլ այս կամ այն կերպ մեղքերի տակ են. անմեղ համայնքապետ չկա կամ գրեթե չկա:

Իսկ թե էլ ի՞նչ է ՀՀԿ-ն պահանջում համայնքապետերից՝ վախեցնելու դիմաց, երևի թե քննարկվել է կուլուարներում:

Համայնքապետերը երբեք էլ ազատություն չեն ունեցել և չեն էլ ունենալու, նրանք անգամ չեն կարող մի որևէ կաշառակեր մշակույթի տան ղեկավարի աշխատանքից գոնե հեռացնել, որովհետև զանգում է որևէ նախարար, զանգում են ներկա և նախկին կիսապաշտոնյայի սիրուհիները, զանգում են գեներալ-գնդապետների ծանոթները: Կարճ ասած՝ «մարդ են մեջ գցում»՝ պաշտոնին մնալու համար, անգամ եթե այդ պաշտոնը սովորական ակումբի ղեկավարի պաշտոնն է: Կամ հակառակը՝ համայնքապետի ողջ ընտանիքն աշխատում է կա՛մ դպրոցում, կա՛մ ակումբում, կա՛մ համայնքապետարանում և ոչինչ չանելով՝ փող աշխատում. սա ևս սովորական է:

Ինչպես երևում է նախագահի խոսքից, որոշել է պատվով, հարգանքով, դեմոկրատաբար հեռանալ ՀՀ նախագահի պաշտոնից և անել այն, ինչը չի արել՝ բռնել կաշառակերներին. նախագահական կոռուպցիոն շրջապատը թողած՝ ընկել է խեղճ ու կրակ համայնքապետերի հետևից՝ թե տեսեք-տեսեք կաշառակերներ եմ բռնել, սակայն այդ «կաշառակերները» հենց ՀՀԿ թողտվությամբ են չարաշահումներ արել՝ ՀՀԿ-ի օգտին ընտրություններում աշխատելու դիմաց: Այժմ ՀՀ նախագահը լքում է նախագահի նավը, իսկ նավավարներին դո՞ւրս է նետում նավից, սակայն ցանկացած կոռուպցիոն շղթայի բացում որևէ համայնքում՝ թելը տանելու է դեպի իշխանության վերին օղակներ, նաև՝ նախագահական, իսկ այդ դեպքում ո՞ւմ է ձերբակալելու դեռևս ՀՀ նախագահը:

Նախագահականի դռնապանի՞ն…

NEWSPRESS.am